Մեսրոպ Առաքելյան․ Արցախի սոցիալական և հումանիտար խնդիրները լուծվել են
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Արցախի սոցիալական և հումանիտար խնդիրներն արդեն լուծվել են։
«Ես վստահեցնում եմ, որ Արցախում այս պահին ոչ մի սոցիալական և հումանիտար խնդիր չկա։ Դրա ամենակարևոր հաստատումն այն է, որ նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էին մի քանի հարյուր արցախցիներ, իսկ այսօր Արցախի բնակչությունը 100 հազարից ավելի է», - ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով՝ Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց տունը չեն կորցրել պատերազմի հետևանքով։ Ադրբեջանին անցած տարածքների բնակիչներից էլ մոտ 5 հազարն են վերադարձել։
Նախարարի խոսքով՝ Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածներում ամբողջությամբ վերականգնվել է գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը։ Ընդ որում` բջջային հեռախոսակապի օպերատորներից մեկը Արցախի տարածքում առանց ռոումինգի կապ է ապահովում Հայաստանի հետ։
«Հայաստանի կառավարությունը 15 մլրդ դրամի չափով ուղիղ աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը։ Այս աջակցությունը հնարավորություն է տալիս արցախցիներին լիովին բավարարել իրենց պահանջները։ Այժմ Արցախի կառավարության հետ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք զգալիորեն կփոխեն բնակիչների կյանքի որակը։ Մասնավորապես, հունվարից 6 ամսով ամբողջությամբ փոխհատուցվելու է արցախցիների եկամտահարկը», - նշեց Առաքելյանը:
Արցախի բյուջեի եկամուտները նվազել են 50 մլրդ դրամով։ Նախարարի խոսքով` այդ գումարը նույնպես կփոխհատուցվի Հայաստանից։ Արցախում չեն դադարել կենսաթոշակների, պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերի վճարումները։
«Հայաստանը մնում է Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը։ Եվ այս հարցում ոչ մի տարբերություն չկա Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև», - շեշտեց Առաքելյանը։
2021-ի ապրիլի 1-ից Արցախում կգործի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ, որի շնորհիվ արցախցիները կկարողանան բոլոր ծառայություններից օգտվել մեկ վայրում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.