Մի խումբ հայրենադարձներ հանդիպել են Վազգեն Մանուկյանի հետ
Հայաստանում որևէ իշխանության օրոք պետականորեն հայրենադարձության լուրջ ծրագիր չի դրվել: Այս հարցն այսօր՝ փետրվարի 3-ին բարձրացրել են մի խումբ հայրենադարձներ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից։
«Հայրենադարձության և ինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող «Վերադարձ Հայաստան» կազմակերպության և ՀՅԴ Հայրենադարձության խորհրդատվական գրասենյակի ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի խնդիրների, հայրենադարձության գաղափարախոսության նկատմամբ Հայրենիքում և Սփյուռքում առկա ընկալումների, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին, քննարկել այն հարցը, թե ի՞նչ անել, որ Սփյուռքում ապրող հայը վերադառնա Հայաստան:
Ամենակարևորն, ըստ ներկաների, խնդիրն ազգային և պետական օրակարգ բերելն է:
«Հայաստանը նախ պետք է ունենա տեսլական, որի մեջ ներառված կլինի նաև հայրենադարձությունը: Պետք է ձևակերպվեն հայրենադարձության խնդիրներն ու նպատակները, որից հետո նոր հնարավոր կլինի մշակել ծրագրեր ու ռազմավարություն»,-ասել է Մանուկյանը:
Նա նշել է, որ դեռևս 1988 թվականի Շարժման ժամանակ այդ հարցերը եղել են ապագա կառավարության օրակարգում, քննարկվել են աշխարհով մեկ հայկական կառույցների ձևավորման, համաշխարհային ազգի գաղափարները, որոնց մեջ կարևորվել է նաև հայրենադարձության հարցը:
Հայրենադարձության պետական քաղաքականությունը պետք է հենված լինի ոչ միայն հայրենասիրական և զգացական դաշտի վրա, այլև բխի չոր տնտեսական հաշվարկների, երկրի անվտանգային, ժողովրդագրական, մարդկային ու մասնագիտական ռեսուրսների համալրման և այլ խնդիրներից:
Այս տեսակետն են հայտնել հայրենադարձները, որոնք իրենց փորձի հիման վրա ներկայացրել են նաև խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայրենիք վերադարձին, իսկ վերադառնալուց հետո՝ ինտեգրմանը:
Այդ խնդիրներից մեկն էլ, ըստ ներկաների, պետական հստակ ծրագրերի, օրենսդրական դաշտի բացակայությունն է:
Վազգեն Մանուկյանը ներկաներին առաջարկել է կազմել փաստաթուղթ, որը Հայաստանի ապագա իշխանությունների համար կարող է դառնալ հիմք և ուղենիշ հայրենադարձության հայեցակարգի մշակման և հետագա գործընթացները կազմակերպելու համար»,- ասված է էջում տեղադրված հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 09:34
На горе Немрут, объекте Всемирного наследия ЮНЕСКО на территории современной Турции, ведутся работы по сохранению древних армянских каменных статуй. Об этом сообщает ermenihaber.am.
-
2025-07-16 09:32
Комиссия ООН по Сирии выражает глубокую обеспокоенность в связи с возобновлением эскалации на юге страны и встревожена сообщениями об израильских авиаударах в этом районе. Об этом, как сообщает РИА Новости, говорится в заявлении Комиссии.
-
2025-07-16 09:30
«Мы не согласны с оценкой РФ. Наш коньяк сейчас проверяется. Для меня стало приятным сюрпризом то, что в результате проверок в Грузии 90 процентов нашего коньяка получили положительное заключение и направились в Россию. Первым выводом всего этого является то, что 90 процентов бутилированного коньяка в Армении - это настоящий коньяк».
-
2025-07-16 09:28
Оппозиционные фракции парламента Армении направили в Конституционный суд заявление с требованием признать принятые поправки к законам, позволяющие начать процесс огосударствления "Элсетей", антиконституционными. Об этом секретарь фракции "Армения" Арцвик Минасян сообщил изданию Pastinfo.