«Փաստ». ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻ ՈՒ ՀԱԿԱՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
«Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները ցանկանում են հնարավորինս ձգձգել արտահերթ ընտրությունները:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության առանձին ներկայացուցիչներ ու հատկապես մերձիշխանական որոշ շրջանակներ նույնիսկ համոզում են Նիկոլ Փաշինյանին, որ պետք է ամեն ինչ անել՝ խուսափելու արտահերթից՝ այն հույսով, որ մանիպուլյացիաների, հասարակության զգացմունքների վրա խաղալու, ընդդիմադիրների վարկաբեկումն ու նրանց վրա ճնշումները շարունակելու միջոցով հնարավոր կլինի մոռացնել Արցախի մեծ մասի կորուստը, հազարավոր զոհերը, անվտանգային ծանր խնդիրները, տնտեսական «կրախն» ու ի վերջո «իրավիճակ փոխել»: Բանն այն է, որ հարցումից ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը:
Ըստ մեր տեղեկությունների, վերջին մի քանի հարցումները ցույց են տվել, որ ընդհանուր վարկանիշից զատ, կտրուկ նվազել է հատկապես անվերապահ աջակցողների, այսինքն՝ «անպայման կքվեարկեմ» պատասխանողների թիվը՝ մոտ 5 տոկոս, փոխարենը գնալով մեծանում է «ոչ մի պարագայում չեմ քվեարկի» պատասխանողների քանակը: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանական ու մերձիշխանական շրջանակներին ոչ պակաս անհանգստացրել է այն հանգամանքը, որ նկատելիորեն աճում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, զուգահեռ կտրուկ նվազում է նրա «անտիռեյտինգը»: Ըստ որոշ ուսումնասիրությունների, հիմնական պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հանձին նրա տեսնում են հավասարակշռված անձնավորության և «ուժեղ ձեռք», որի հետ կարող են հույսեր կապել»,-գրում է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 17:48
Премьер-министр Армении Никол Пашинян в своем конфликте с Армянской апостольской церковью и близким к ней предпринимателем Самвелом Карапетяном идет ва-банк, заявил РИА Новости глава Союза армян России (САР) Ара Абрамян.
-
2025-07-08 17:46
Депутат от фракции "Армения" Артур Саркисян добровольно явился к Следственному комитету, чтобы его задержали. Об этом парламентарий заявил журналистам перед зданием СК.
-
2025-07-08 17:44
Действия властей Армении, направленные против Армянской апостольской церкви, вызывают глубокую тревогу и ставят под угрозу свободу вероисповедания, заявили РИА Новости в епархии Армянской церкви в Соединенном Королевстве и Ирландии.
-
2025-07-08 17:43
Десять сторонников предпринимателя Самвела Карапетяна было подвергнуто приводу в следственное управление Еревана, в том числе из города Ташира. Об этом заявила News.am адвокат Лусине Мартиросян.