PROJECT LA-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ «ՀՆՉՈՒՄ ԵՆ ՕՐԵՐԸ» ԵՐԳԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ
Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի գրողների ստեղծագործություններ, կրկին անդրադարձել է Եղիշե Չարենցին՝ ներկայացնելով մեծն բանաստեղծի «Հնչում են օրերը» ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է, գործիքավորումն իրականացրել են Վահրամ Յանիկյանն ու Էդգար Հայրապետյանը:
«Անակնկալ նվեր ենք ստացել Project LA-ի բարեկամ Աբրահամ Մուրադյանից, որն իր ընկերների` Գուրգեն Գևորգյանի և Ալլա Կիրակոսյանի հետ, պատրաստել է տեսահոլովակ «Հնչում են օրերը…» երգի համար: Չարենցյան պոեզիայի, բնության հրաշք գեղեցկության ու մարդու անքակտելի կապից ծնված յուրօրինակ այս անակնկալը, ինչ խոսք, հալեցրեց սրտներիս սառույցն ու ևս մի անգամ կոչեց ապրողաց...
«Կյանքը շարունակվում է։ Սիրենք նրա կատարյալ դրսևորումները, որ այսքան նրբորեն արտացոլված են այս գեղեցիկ հոլովակում։ Շնորհակալություն ճաշակի համար, սիրելի Աբրահամ, Ալլա և Գուրգեն: Առանձնահատուկ շնորհակալություն Վահրամ Յանիկյանին և Էդգար Հայրապետյանին երգի գեղեցիկ գործիքավորման համար»,-ասվում է նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.