Փաստաբան. Իշխանությունները ձախողեցին գերիներին վերադարձնելու գործը
Հայաստանի իշխանությունները ձախողեցին Ադրբեջանից գերիներին վերադարձնելու գործը: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում ասաց փաստաբան, Սահմանադրության փորձագետ Գոհար Մելոյանը:
Փորձագետը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում է, որ «կողմերը կանգ են առնում այնտեղ, որտեղ հասել են», և վերադարձնում գերիներին: Երկուսն էլ տեղի չունեցան: Ընդ որույմ, այն, որ գերիները դեռ չեն վերադարձվել, Հայաստանի իշխանությունների ահռելի մեղքն է: Այս մասին ասել է նաև ՌԴ ԱԳՆ ղեկավարը վերջերս կայացած մամուլի ասուլիսին` նշելով, որ հայկական կողմը չի փոխանցել գերիների ցուցակները: Փաստաբանը դա կամ դիտավորյալ քայլ կամ ծայրաստիճան հքամահրանք է համարում: Հայկական կողմը քամուն տվեց բոլոր հնարավորություններն ու հաղթաթղթերը, շեշտեց Գոհար Մելոյանը: Նրա խոսքով` մեկ շրջանի հանձնումից հետո Հայաստանը կարող էր պահանջել գերիների վերադարձը և հրաժարվել երկրորդ շրջանի հանձնումից, եթե գերիները չվերադարձվեն:
Նրա խոսքով` Ադրբեջանը խախտել է այն կետը, որով կողմերը պետք է կանգ առնեին այնտեղ, որտեղ հասել էին: Արդյունքում գրավվեց Հադրութի շրջանի երկու գյուղ, գերեվարվեց 62 զինծառայող: Ընդ որում, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գերիները ոչ թե գերիներ, այլ ահաբեկիչներ են, և պատրաստվում են դատել: Չնայած պայմանավորվածությունները խախտել է հենց Ադրբեջանը` որպես փոքր առաջընթաց Մելոյանը նշեց, որ հունվարի 11-ին կայացած հանդիպումից հետո 62 ռամզագերուց 5-ը վերադարձվել է: Վատն այն է, որ սա ակնհայտորեն ցույց է տալիս Ալիևի մտադրություններն առևտուր անել մարդկանց կյանքերով, բանտարկյալներին որպես ճնշման լծակ օգտագործել: ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտության պատճառով Սյունիքի մարզում ճանապարհներն ու գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Սա խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ընդ որույմ, հասարակությունը գտնվում է տեղեկատվական մեկուսացման մեջ: Բոլոր քայլերի մասին հայտնում են կամ քայլը կատարելուց հետո կամ դրանից անմիջապես առաջ: Չնայած նրան, որ Հայաստանի իշխանությունները գերիներին վերադարձնելու առնվազն հինգ հնարավորություն են բաց թողել: Նման պահվածքը ոչ մի արդարացում չունի»,- շեշտեց Գոհար Մելոյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.