Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել
Ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել։ Գյուղապետարանի Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել գյուղապետ Երվանդ Մալունցը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով:
«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. ներքինխնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք»,- գրել է գյուղապետը։
Նրա տեղեկացմամբ՝ Ներքին Խնձորեսկի բնակիչները մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ միասին հսկելով սահմանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:28
В Грузии сообщили, что пресекли незаконный ввоз золотых украшений из Армении.
-
2025-07-12 09:26
В Баку прошел очередной "суд" над пленными представителями военно-политического руководства Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-07-12 09:20
Глава комиссии по вопросам здравоохранения парламента Армении, депутат правящей фракции «Гражданский договор» Арсен Торосян принял участие в конференции по восстановлению Украины в Риме, сообщила пресс-служба НС.
-
2025-07-12 09:19
Всемирно известный скрипач Вадим Репин выступит на международном музыкальном фестивале Kapan Fest 2025, который проходит в городе Капане с 4 июня.