Նշվել է ՀՀում Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի կիրառման ժամկետը
Բարձր է հավանականությունը, որ կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի կիրառման գործընթացը Հայաստանում կսկսվի մարտի կեսին, հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
«Այս պահին մենք ակտիվ բանակցություններ ենք վարում` պայմանագրային հիմքերի օպերատիվ ձևավորման համար։ Մշտապես գտնվում ենք ուղիղ կապի մեջ` երկիր պատվաստանյութի հնարավորինս արագ մատակարարման և գործընթացը սկսելու համար», – ասաց նա Հանրային հեռուստաընկերության եթերում։
Սահակյանի խոսքով, հնարավոր է արդեն հաջորդ շաբաթվա սկզբին կսկսվի փոքր քանակի պատվաստանյութի օգտագործման գործընթացը, ինչից հետո պատվաստումը կընդգրկի բնակչության ավելի լայն շերտեր։
«Պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը կկազմի մոտ 10 դոլար։ Յուրաքանչյուրի համար պահանջվում է պատվաստանյութի երկու դեղաչափ, որպեսզի պատվաստումը լինի մաքսիմալ ամբողջական», – ասաց նա։
Սահակյանը պարզաբանեց, որ պատվաստանյութը ձեռք է բերվում պետպատվերի շրջանակում բյուջեի միջոցներով։
«Պատվաստումն իրականացվելու է բուժհաստատությունների միջոցով։ Անվճար հիմունքներով իրականացվելու է միայն ռիսկի խմբի համար, առաջին փուլում ունենք ռիսկային 4 խումբ, որոնց կառաջարկվի պատվաստանյութը», – ասաց նա` նշելով, որ այդ ռիսկային խմբերում ներառված են տարեց անձինք (65 տարեկանից բարձր), բուժանձնակազմը, սոցիալական ոլորտի աշխատակիցները, խնամքի կենտրոնների շահառուներն ու աշխատակիցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։
Նրա խոսքով, Հայաստանում կորոնավիրուսից պատվաստումը լինելու է կամավոր։
«Մարդը կարող է հրաժարվել, եթե հրաժարվում է, ստորագրում է համապատասխան փաստաթուղթ, որում նշված է, որ գիտակցում է, թե ինչից է հրաժարվում, և դրանով ամեն ինչ սահմափակվում է»,– ասաց նա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.