Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպումներ կունենա ռուսական էլիտայի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: Թերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչև փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանդիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան:
«Լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով»,–գրում է թերթը:
Հիշեցնենք, որ օրերս կայացած հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Թերթի տեղեկություններով` հստակեցված է միայն, որ փետրվարի 20-ից ակտիվ գործողություններ են սկսելու իրականացնել ընդդիմադիրները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բայց ինչքան էլ որ ընդդիմությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը դեռ որևէ կոնկրետ որոշում չունի այդ առումով, միայն կիսաձայն հասկացրել է, որ հունիսի 6-ին, հնարավոր է, լինեն նոր ընտրություններ:
ԶԼՄ-ում տեղեկություններ են տարածվել, որ շարժման ռազմավարությունը փոխվելու է, հնարավոր է` շարժումը այսուհետ գլխավոր Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 20:31
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян на своей странице в соцсети Facebook поделился воспоминаниями о Папе Римском Франциске. Перевод записи М.Минасяна на русский язык – ниже.
-
2025-04-26 15:53
Авантюра киевского режима полностью провалилась, а понесенные противником огромные потери отразятся на всей линии боевого соприкосновения, заявил президент России Владимир Путин после того, как выслушал доклад начальника Генштаба ВС РФ Герасимова.
-
2025-04-26 15:51
Президент США Дональд Трамп, украинский лидер Владимир Зеленский, президент Франции Эммануэль Макрон и премьер-министр Великобритании Кир Стармер провели позитивную встречу в кулуарах похорон Папы Римского Франциска, сообщает Reuters со ссылкой на источник в Елисейском дворце.
-
2025-04-26 15:47
Число пострадавших при взрыве в порту Бендер-Аббас, расположенном на юге Ирана, достигло 406, передает иранское агентство Fars.