Միշուստին. ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար վատագույն սցենարից հաջողվեց խուսափել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունների համար վատագույն սցենարից համավարակի ընթացքում հաջողվեց խուսափել, այժմ կարևոր է ապահովել, որպեսզի միության բոլոր երկրներում բնակչությունը պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի` ընդլայնված կազմով նիստին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Համաձայնեցված գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ կանխել վատագույն սցենարը»,- ասաց նա` շեշտելով, որ, իր կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է հնգյակի երկրների համատեղ գործունեության կարևոր ուղղությունը մնալ:
«Ակնհայտ է, որ այստեղ որոշիչ գործոն կլինի պատվաստումների հնարավորությունների ստեղծումը ողջ Միության տարածքում»,- ընդգծեց Միշուստինը` հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին այս ոլորտում:
Մի շարք երկրների կողմից կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի օգտագործումը սպառնում է անկանխատեսելի և վտանգավոր հետևանքներով, հավելել է Միշուստինը: Նա նշեց, որ համաճարակի դեմ պայքարում համագործակցելու փոխարեն «որոշ պետություններ ստեղծված իրավիճակն օգտագործում են իրենց շահերի համար»: «Այս ամենը կարող է անկանխատեսելի ես նույնիսկ վտանգավոր հետևանքների հանգեցնել»,- ասել է Միշուստինը: Նրա խոսքով` «տնտեսական պատժամիջոցները, պրոտեկցիոնիզմը, առևտրային պատերազմները տարեցտարի սրվում են»: «Եվ այս պայմաններում մեր առաջնահերթությունը պետք է լինի արդյունաբերական համագործակցության զարգացումը Միության ներսում և ներմուծման պետական ծրագրերի` անդրազգային մակարդակ վերհանումը»,- կարծում է Ռուսաստանի կառավարության ղեկավարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:08
Российских миротворцев отправляют воевать в Украину. Об этом пишет проект «Нет войне!», ссылаясь на два источника из числа военнослужащих, «которые не хотят воевать».
-
2024-04-27 05:03
Есть предпосылки, что волна протеста распространится по всей Армении и станет массовой. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил предстоятель Ширакской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Микаел Аджапахян, находящийся в настоящее время в Киранце.
-
2024-04-27 05:00
Государственный департамент США в своем ежегодном докладе «2023 Country Reports on Human Rights Practices: Azerbaijan» упомянул о таких фактах, как агрессия против Арцаха 19-20 сентября 2023 года, произвольные убийства и пытки со стороны сотрудников сил безопасности страны.
-
2024-04-27 04:58
Азербайджан продолжает пытки над армянскими пленными. Об этом в соцсетях написала турецкая журналистка Узай Бул.