Последние новости

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի շուտով նախնական առաքելություն ուղարկել Ղարաբաղ

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հուսով է, որ մոտ ժամանակներս կկայանա իր նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից տարածքներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«[Ուղևորության կազմակերպման] վերաբերյալ քննարկումները շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Հուսով ենք, որ առաքելությունը կուղարկվի մոտ ժամանակներս»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր կազմակերպության` Ղարաբաղ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին` տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը վերականգնել օգնելու համար, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ