Կարեն Վրթանեսյան․ Մեր զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են
Ամեն շաբաթ նորություն են ստանում, որ հերթական բնակավայրի մոտ մեր դիրքերը զիջել ենք ադրբեջանցիներին: Այս մասին այսօր փետրվարի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Երեկ Ներքին Խնձորեսկ գյուղի մոտից մեր դիրքերը հետ են քաշվել: Ընդ որում՝ իշխանությունն իրեն բնորոշ ձևով սկզբից դա անվանեց լկտի սուտ, ապատեղեկատվություն, հետո կմկմալով հիշեցին GPS-ը: Տեղեկացանք, որ հայկական հենակետն այդտեղից հետ է քաշվել, ադրբեջանցիները վերջնագիր են ներկայացրել, որ մինչև այսինչ ժամը նահանջել, և զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են՝ վատթարացնելով այդ գյուղի պաշտպանական վիճակը: Սա նշանակում է, որ եթե իրավիճակը սրվի, բոլոր այդ գյուղերը դատարկվելու են, որովհետև նրանք բոլորը գտնվելու են հակառակորդի նշանակության տակ»,-ասաց Վրթանեսյանը:
Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ ռազմական նկատեց, որ Իլհամ Ալիևը տեսնում է, որ այդ հարցը հարմար լծակ է Հայաստանին ճնշելու համար և անընդհատ փորձելու է նոր գերիներ վերցնել. «Ադրբեջանը 62 գերի վերցրել է հրադադարի համաձայնությունից հետո և մինչև այսօր էլ որևէ բացատրություն չկա, թե ի՞նչ հանգամանքներում են նրանց վերցրել կամ իրենց հետ եղած ծառայակիցներն ինչպե՞ս են զոհվել: Ակնհայտ է, որ թշնամին սա օգտագործում է, որպես խաղաքարտ, Նիկոլ Փաշինյանն էլ սա օգտագործում է սեփական ժողովրդի դեմ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.