Քաղաքագետ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ «իզգոյ» վիճակում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բավականին ընկել է: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:
«Իրենք ինչ մտածում են, որ իրենց ղեկավարը կապիտուլյացինա ստորագրեց, Ադրբեջանի բռնապետին 12 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք տվեց և ահռելի թվով զոհեր, բոլորը դա պետք է ուախությամբ ընդունեին, ով է ասել, որ իրենք անձեռնմխելի են: Բազմաթիվ մարդիկ կան, որոնք կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը դավաճան Նիկոլի և նրա թիմի նկատմամբ, և կան բազմաթիվ մարդիկ, որոնք փոխելով իրենց կարծիքը այս իշխանությունների նկատմամբ, չեն ցանկանում նախկինների վերադարձ: Բայց այն, որ իրենց նկատմամբ վստահությունը, համակրանքը իրենց նկատմամբ նվազել է, դա փաստ է: Եթե ընտրություններին հայ ժողովուրդը 70 տոկոս ձայն տվեց կապիտուլյանտ ղեկավարին, նշանակելու է, որ նա իրավունք չունի ունենալու անկախ պետություն, որովհետև այն, ինչ որ տեղի է ունենում ՀՀ-ում աբսուրդի ժանրից է, երբ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը փորձում շարունակել պաշտոնավարումը»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով, եթե երկրի ներսում ինչ-որ ձևաչափով ստացվում է շարունակել երկրի ղեկավարումը, ապա արտաքին քաղաքկանության ոլորտում, դա Փաշինյանի մոտ ընդհանրապես չի ստացվում:
«Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ «իզգոյ» վիճակում է: Ղազախստանում Փաշինյանը միայն տվյալ երկրի վարչապետի հետ հանդիպեց, որն էլ ստիպված էր հանդիպել, այլ երկրների պատվիրակությունների հետ որևէ հանդիպում չեղավ, քանի որ որևէ ղեկավար չի ուզում գործ ունենալ կապիտուլյանտ ղեկավարի հետ»,-ասաց քաղաքագետը` նշելով, որ միջազգային հարթակում հաշվի չեն նստում ՀՀ-ի հետ Նիկոլ Փաշինյանի պատճառով:
Համբարյանի խոսքով` Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով ծաղրում և նսեմացնում են Փաշինյանին, ինչին չարձագանքելը, վարչապետը բացատրում է գերիներին չվնասելու պատճառաբանությամբ:
«Գերիներին կարող է Ադրբեջանը տարիներով էլ պահել և չվերադարձնել` հաշվի առնելով, որ երկրի ղեկին կապիտուլյանտ ղեկավար է»,- եզրափակեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.