Последние новости

Ծնողները բողոքում են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպումից

Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են անում։ Նրանք բողոքում են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպումից, տեղեկացնում է News.am:

«Մանկապարտեզներում ընդունելության հարցը դեռ կազմակերպված չէ, և հստակ չի ասվում, թե երբ է լինելու ընդունելությունը։ Մի տարի ծնողները համբերել են, հիմա կարանտինը էլի երկարացվում է, բայց պարտեզների ընդունելության համար ոչ մի բան չի ասվել»,– լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Սարգսյանը, ով իր բալիկին հերթագրել է 2019թ.–ի սեպտեմբերից, բայց առ այսօր նա չի հաճախում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ