Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ. ՔՅԱՐԱՄՅԱՆՆ ՈՒ ԱԱԾ 30 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՎՐԱ ԲՂԱՎՈՂ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։ Գլխավոր խնդիրը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարի առջև դրել էր Փաշինյանը, իր կնոջ և որդու անվտանգությունը պահպանելն էր: Դերերը բաշխվել են հետևյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պահպանությունից՝ նրա անվտանգությունն ապահովում էին ևս 10 ամբողջությամբ զինված հատուկ ջոկատայիններ: Նույնիսկ Ղարաբաղում էին զարմացած, թե ինչ զենքերով էին ժամանել ԱԱԾ աշխատակիցները: Եվս 10 մարդ պահպանել է Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածը գտնվել են Արգիշտիի տրամադրության տակ: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:
«Սկանդալ է ծագել, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ տոնով փորձել է Նիկոլի կնոջից պահանջել լքել բունկերը, որում գերգաղտնի ռազմական օպերացիա էր քննարկվում։ Մինչ այդ արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նրանց վիրավորել է և անգամ փորձել է սովորեցնել, թե ինչպես պետք է կառավարել զորքը։ Մովսես Հակոբյանը չի դիմացել և շատ կոպիտ ձևով նրանից պահանջել է լքել շտաբը:
Դրանից անմիջապես հետո Հակոբյանի թիկնապահները փորձել են նրան հանգստացնել։ Բայց բավականաչափ ալկոհոլ օգտագործած կինը զանգել է Նիկոլին և սկանդալ սարքել: Ինչպես պատմել են թիկնապահները, նա սկսել է բղավել: Աննայի սենյակից երեքհարկանի քֆուրներ են հնչել: Աննան ստորացրել է Նիկոլին և ասել՝ «դու ինչ տղամարդ ես, եթե ինչ-որ «մոսկա» խայտառակում է քո կնոջը»:
Կնոջ հետ զրույցից 5 րոպե անց Փաշինյանը զանգել է Քյարամյանին և պահանջել ձերբակալել գեներալ Հակոբյանին և ձեռնաշղթաներով բերել Երևան։ Հենց նման պահանջ է եղել․ բերել ձեռնաշղթայով ու ոստիկանական մեքենայով։
Քյարամյանը պատիվ է տվել և գնացել Արցախի նախագահի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը երկու գեներալների հրավիրել է խորհրդակցության: Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, և, հակառակը, կձերբակալվեն Քյարամյանն ու իր ողջ թիկնազորը։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրամանն ու այդ մասին ասել է Արգիշտիին։ Վերջինս դողացող ձայնով զեկուցել է Նիկոլին, որ անհնար է կատարել գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը: Փաշինյանը սկսել է գոռալ ԱԱԾ երիտասարդ ղեկավարի վրա ու նրան մեղադրել, որ նա տղամարդ չէ։ Դրանից հետո պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենի ազատման հրաման է արձակել»,-գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.