Մարուքյանը լուրջ չի ընդունում «Իմ քայլի» հայտարարությունը
Արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին իշխող քաղաքական ուժի վերջին հայտարարությունն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է իշխանության արած մանիպուլյատիվ քայլի տրամաբանական շարունակությունը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով` ի պատասխան ընդդիմության` վարչապետի հրաժարականի պահանջի, Փաշինյանը հանդես էր եկել արտահերթ ընտրությունների առաջարկով։
«Եվ սկսվեց արտահերթ ընտրությունների մասին «նիսյա» խոսակցություն։ Դա եղել է իր օրակարգը, որը չի մերժվել ոչ մեկի կողմից»,– ասաց Մարուքյանը։
ԼՀԿ նախագահը չի բացառում, որ վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ արտահերթ ընտրություններ լինելու են ու խորհուրդ տվեց իշխանության հայտարարություններին լուրջ չվերաբերվել։ Ավելին` Մարուքյանը համոզված է, որ արտահերթ ընտրություններ լինելու են։
Մեկնաբանելով «Իմ քայլի» հայտարարության այն հատվածը, որտեղ նշված է, թե խորհրդարանական ընդդիմությունը դրական արձագանքի չի արժանացրել վարչապետի առաջարկը, Մարուքյանն ասաց, որ դա փորձ է գնդակը գցելու ընդդիմության դաշտ։
«Իրականում գնդակն իրենց դաշտում է` նոյեմբերի 10-ից սկսած։ Կա հրաժարականի հանրային պահանջ։ Այդ պահանջը մնում է ուժի մեջ, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են»,– ասաց Մարուքյանը։
Իսկ նման կեղծ օրակարգերով, ըստ նրա, իշխանությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել հիմնական, ավելի կարևոր խնդիրներից` պատերազմի հետևանքներից, ռազմագերիներից, անհետ կորածներից, բանակի վիճակից, սոցիալական ու տնտեսական ճգնաժամերից, տեղահանվածներից, օկուպացված տարածքներից և այլն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».