Արցախի ԱԳՆ-ը պարզաբանել է մուտքի վիզաներ ստանալու նոր կանոնները
Արցախի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տվել Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նոր կարգի վերաբերյալ:
Ինչպես նշվում է մեկնաբանության մեջ, անվտանգության նկատառումներից ելնելով, օտարերկրյա քաղաքացիները պետք է նախապես դիմում ներկայացնեն՝ Արցախ օտարերկրյա քաղաքացիների մուտքի թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ գործում է վիզային ռեժիմը, այնպես էլ առանց վիզայի ռեժիմով երկրների քաղաքացիների վրա։
Հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ռուս խաղաղապահ ուժերին՝ հաշվի առնելով անվտանգության նկատառումները:
Հայտերը հաստատելուց հետո դիմումներ ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները վիզաներ կստանան Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ:
Ինչ վերաբերում է ժամկետներին, աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ: Մուտքի թույլտվությունը կտրվի 3-4 աշխատանքային օրվա ընթացքում: Իհարկե, երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, ինչի մասին կտեղեկացվի օտարերկրյա պետության քաղաքացին:
Մեխանիզմը ներդրման փուլում է գտնվում։ Անցած մի քանի օրերի ընթացքում այս կարգի համաձայն մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մուտք են գործել Արցախի Հանրապետություն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.