«Այբ» կրթական հիմնադրամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազին
«Այբ» կրթական հիմնադրամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԿԳՄՍ նախկին նախարարի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ։ Տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
«Հիմնադրամը հաղորդում էր ներկայացրել Արթուր Դավթյանին՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս իր նկատմամբ շարունակվող փաստացի հետապնդումների վերաբերյալ։ Փետրվարի 1-ին շուրջ 100 էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամը հայտնում է, որ հաղորդման համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողությունները, որոնց պատճառով կասեցվել է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը։ Հենց այս ծրագրի շրջանակում ավագ դպրոցներում պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ և Արցախի մի շարք դպրոցների սովորողներ զրկվեցին իրենց լեգիտիմ իրավունքից՝ ծրագրի միջոցով իրենց իսկ երկրում հայալեզու որակյալ անվճար կրթություն ստանալու, որը նրանց կապահովեր աշխարհի լավագույն բուհերի կողմից ճանաչվող դիպլոմով։
Հիմնադրամը տեղեկացնում է նաև, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամի՝ վարչական դատարան ներկայացրած երկու հայցադիմումները վարույթ են ընդունվել։ Դատական նիստերը նշանակվել է 2021 թվականի հունիսի 11-ին։ Այս հանգամանքի վերաբերյալ գրությունը նույնպես ուղարկվել է գլխավոր դատախազին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.