Последние новости

ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆ. «ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ՍՏԻՊԻ ՄԵԶ ԼՌԵԼ»

Արցախի մասին խոսելիս՝ ակամայից հիշում եմ Բեյրութի մեր հայրենակից, հայտնի դիրիժոր և խմբավար, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի հիմնադիր, իսկական հայրենասեր և մեծատառով հայ Զաքար Քեշիշյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ԴԱԺԱՆ ՕՐԵՐԻՆ ՊԱՐՈՆ ԶԱՔԱՐԸ, ինչպես մեծ սիրով «Վարանդայի» սաները կոչում են իրենց ուսուցչին, ուշադիր հետևում է Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին ՝ փորձելով սթափ վերլուծել իրավիճակը, գնահատական տալ աշնանային պատերազմի հետևանքներին և առաջարկել իր՝ հայ ազգի համար բուժիչ «բաղադրատոմսը»: Ավելին, Զաքար Քեշիշյանը, ինչպես անցած 28 տարիներին, այս ամռանն էլ է պատրաստվում մեկնել Արցախ՝ կրկին մի բռունցք դարձնելու «Վարանդան» և իր երգերով արթնացնելու հուսալքված հայ ժողովրդին:

 Закар Кешишян«Հայաստանում և Արցախում մարդիկ ցնցված են պատերազմի, դավաճանության, կորուստների հետևանքներից: 1992-94թթ. պատերազմից հետո Արցախը վերակենդանացավ, սկսեց զարգանալ իմ աչքի առջև, իսկ վերջին 5-6 տարիների ընթացքում այն ամբողջովին ծաղկեց, դարձավ մի փոքրիկ դրախտավայր, ուր ձգտում էին բնակություն հաստատել տարբեր երկրներից հայեր: Այսօր մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ՝ հազարավոր երիտասարդ կյանքեր, հսկայական տարածքներ, Արցախի զարգացմանը ուղղված միջոցներ, բազում ծրագրեր ու երազանքներ: Սակայն պատերազմը չի ավարտվել՝ հայտարարվել է զինադաթար, և ժամանակն է, որ մարդիկ ազատվեն անտարբերությունից, հուսահատությունից և գործեն ՝ հանուն Արցախի, Հայաստանի, Հայրենիքի փրկության», - ասաց մեր զրույցի ընթացքում Զաքար Քեշիշյանը:

- Ե՞րբ և ի՞նչպես կայացավ ձեր առաջին հանդիպումը Արցախի հետ:

- 1988-ին ես ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա: Սպիտակի երկրաշարժի և Արցախյան, կամ ինչպես այն ժամանակ էին կոչում՝ Ղարաբաղյան շարժման սկզբի տարին էր: Մեկ տարի անց մեր ուսուցիչ, անվանի երաժշտագետ Արմեն Բուդաղյանը որոշեց հավաքել ուսանողներին, ովքեր բուհի մուտքի մոտ մոմավառություն էին կազմակերպում, աջակցում գործադուլ անողներին՝ պահանջելով Ղարաբաղի ազատության և անկախության ճանաչումը: Բուդաղյանը առաջարկեց մեկնել Արցախ և տեղում ելույթ գալ համերգներով՝ ի սատարում ազգային շարժմանը: Մեր խմբի կազմում էին այժմնյա հայտնի երաժիշտներ` դիրիժոր և խմբավար Ռոբերտ Մլքեյանը, բարիտոն Մկրտիչ Մկրտչյանը, մեկ այլ Մկրտիչ Մկրտչյան՝ երգիչ և ազատամարտիկ, երաժշտագետ Մհեր Նավոյանը, երգիչներ Ֆորշը, Արսեն Գրիգորյանը (Մրո) և այլոք: Օրական 3-4 համերգով էինք ելույթ գալիս Ստեփանակերտի դպրոցներում, գործարանում, հիվանդանոցում, այնուհետև ուղևորվեցինք դեպի Հադրութ, Մարտակերտ, Մարտունի և Արցախի այլ քաղաքներ, նույնիսկ հասցրեցինք մաքրել աղբից մի քանի հայկական եկեղեցի, որոնք ադրբեջանցիները վերածել էին բանջարեղենամրգային պահեստների: Մեր տեղացի հայրենակիցներին մոմեր բաժանեցինք, իրենց համար շարականներ երգեցինք...

Այդ տարի Շուշին այցելել չստացվեց. իմ սիրելի քաղաքը, ուր ես մինչ այսօր անվերջ վերադառնում եմ, տեսա Ստեփանակերտից՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ներկայիս շենքի մոտից: 1989-ի ապրիլն էր, թերթերից մեկը` «Ղարաբաղ» թե «Սովետական Ղարաբաղ» - անունը ստույգ չեմ հիշում, գրեց. «Ի դեմս Լիբանանից եկած Զաքար Քեշիշյանի, Սիրիայից՝ Արսեն Գրիգորյանի և Արգենտինայից՝ Ռուբեն Կնյազյանի, առաջին սփյուռքահայերի ոտքը դիպչեց Ղարաբաղի հողին»: Հենց այդ հանդիպումը Արցախի հետ դարձավ ինձ համար սեր առաջին հայացքից, որով ես վառվեցի դեպի այս հինավուրց հայկական աշխարհ: Հետագայում, երբ ես Արցախի մի մասնիկը դարձա, սիրահարվեցի նաև արցախցիների:

- Ինչպե՞ս կարողացաք երգչախումբ ստեղծել Արցախում, այն էլ պատերազմի թեժ պահին:

- 1992 թ. Շուշիի ազատագրումից հետո այստեղ բացվեց ազգային-մշակութային ուղղվածությամբ «Արամ Մանուկյան» վարժարանը: Ինձ առաջարկեցին երգ-երաժշտություն դասավանդել, հիմնել երգչախումբ: Ցավոք, 2 տարի անց վարժարանը փակվեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հակադաշնակցական հիստերիայի պատճառով, չնայած որ մեր 30 մանկավարժներից միայն 3 էին դաշնակցական: Ի դեպ, այսօր թուրքերը մտադիր են Շուշիի այս վարժարանի տարածքում բացել ծայրահեղական ազգայնականների «Գորշ գայլեր» շարժման դպրոցը... Այնուամենայնիվ, «Վարանադա» երգչախումբը ստեղծվեց և սկսեց իր երկարատև կյանքը՝ լի նվաճումներով և հաջողություններով, 1995-ին ելույթներ ունեցավ Լիբանանում, մի քանի տարի անց պետական կարգավիճակ ստացավ:

 Шушинский государственный хор «Варанда»1997 թ. ես ավարտեցի կոնսերվատորիան և վերադարձա Բեյրութ աշխատելու, բայց «Վարանադան» չթողեցի: Ամեն ամառ՝ հուլիս և օգոստոս ամիսներին, ես վերադառնում էի Շուշի՝ երգչախմբի հետ փորձեր անում, կազմակերպում էի համերգներ Արցախի ամբողջ տարածքում, ելույթներ զորամասերում, դպրոցներում, նաև Հայաստանում, Լիբանանում և այլն: Այսպես ես դարձա «կես դրույքով» շուշեցի: Գրեթե 30 տարվա ընթացքում երգչախումբը հանդես եկավ ավելի քան 200 համերգով, երգացանկը համալրվեց հայ կոմպոզիտորների և բանաստեղծների կողմից՝ հենց «Վարանդայի» համար գրված 160 երգով: Երգչախումբը ձայնագրեց «Բերդաքաղաք» խտասալիկը, համատեղ համերգներ ունեցավ իր քույր՝ Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան և «Այգ» երիտասարդական երգչախմբերի հետ, որոնց հիմնադիրը նույնպես ես եմ: «Վարանդան» շարունակում է ստեղծագործել երեք` մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով, ընդհանուր մինչև 100 հոգի: Մինչ այսօր երգչախմբում երգել են ավելի քան 600 արցախցի տղաներ ու աղջիկներ, այսօր առաջին երգիչներից շատերի երեխաները փոխարինում իրենց մայրիկներին ու հայրիկներին:

- Որտե՞ղ են այսօր ձեր սաները:

- «Վարանդան» սփռված է Հայաստանով մեկ, մի մասը Երևանում, Էջմիածնում, Գյումրիում, Գորիսում է, մյուսը Ստեփանակերտում: Աշակերտներիս հետ կապ եմ պահում whatsap-ով, նրանք սպասում են ինձ, ես էլ սպասում եմ իրավիճակի հանգուցալուծմանը: Հուսով եմ, կկարողանամ հավաքել սաներիս գուցե Ստեփանակերտում՝ սաներիս կեսից ավելին այսօր այնտեղ են ապրում: Ես պարտավոր եմ փրկել Վարանդան՝ մենք չպետք է թույլ տանք, որ թշնամին լռեցնի մեզ: Հայ ժողովուրդը պետք է դուրս գա փակուղուց, ուր հայտնվել է չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո: Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ: Ի վերջո, այսօր սպառնալիքի տակ է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը՝ արտաքին և ներքին թշնամու պատճառով, որը հայերի միջև թշնամություն է սերմանում, բաժանում բոլորիս համար կործանարար «հայաստանցիների» և «արցախցիների»:

- Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անի այսօր հայ ժողովուրդը հուսահատությունից և անտարբերությունից դուրս գալու համար:

- Մենք պետք է համախմբենք և հասկանանք, որ բոլորս ունենք մեկ ընդհանուր հայրենիք, և բոլորս՝ անկախ նրանից Հայաստանում ենք, Արցախում թե Սփյուռքում, մեկ ժողովուրդ ենք: Ժամանակն է վերացնել այս անիմաստ տարանջատումը և սկսել հզոր ազգային պետություն կառուցել թշնամու քթի տակ: Հայաստանի բնակիչների անտարբերությունն Արցախի նկատմամբ կհանգեցնի այն բանի, որ անգամ Երևանում հանգիստ չենք ապրի: Իսկ միավորվելու համար անհրաժեշտ է ազատվել Հայաստանի ներկայիս ղեկավարությունից, որը պարտության խորհրդանիշ է, ինչը, ցավոք, այսօր չեն գիտակցում ոչ պետական այրերը, ոչ էլ ժողովուրդը ամբողջությամբ: Այդ գիտակցության պակասը մեզ նոր աղետներ կբերի: Ընդունված չափանիշ է՝ պարտված ղեկավարությունը պետք է հեռանա: Ժողովուրդը պետք է ձևավորի իր նոր իշխանությունները, այլ կերպ մենք ստիպված կլինեք ընդունել, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին և հակառակը: Սա աքսիոմա է: 2018-ին խաբվելով ընտրեցինք մեր իշխանություններին, որոնք մեզ սխալ ուղությամբ տարան, մոլորության մեջ գցեցին, դավաճանեցին՝ այստեղ մեր մեղքն էլ կա: Ժողովրդի արթնացումը և մեր ընդանրական իղձերի նկատմամբ նպատակների, հավատքի վերականգնումը անհրաժեշտ են այսօր: Մենք պետք է սկսենք ինքներս մեզնից, գիտակցենք թե մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ է անում ազգային պետություն հիմնելու, ազգային արժեքները, գաղափարները պահպանելու համար: Այսօր մեզ պետք է ոչ միայն զարթոնք, այլ ապտակ: Ակնհայտ է՝ այժմ մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 1988-ին՝ արցախյան շարժման արշալույսին, քանի որ կորցրել ենք բազում հայրենակիցների, տարածքներ: Մեր գրեթե 30 տարվա աշխատանքը, մեր քրտինքը, դրամը, հոգևոր, ստեղծագործական, մտավոր ներդրումները ուղղակի փոշիացվել են: Մենք չենք ամրապնդել մեր պատմության այս մեծ հաղթանակը՝ Արցախը ...

- Իչու՞մն է, ըստ ձեզ, տեղի ունեցածի պատճառը:

Выступает Шушинский государственный хор «Варанда»- 2017-ին, Արթուր Բախտամյանի հեղինակային «Չաքերտներ» հաղորդման ժամանակ, որը նվիրված էր «Վարանդայի» 25-ամյակին, «Ինչի՞ց եք դուք վախենում» բլից-հարցին ես պատասխանեցի՝ «Կորցնել հայրենիքս»: Պատասխանն անսպասելի էր և Բախտամյանի, և ինձ համար: Հիմա ես հասկանում եմ, որ այդ ժամանակ արդեն զգում էի՝ Հայրենիքս լուրջ խնդիրներ ունի, այն են՝ հայրենասիրության, հստակ համակարգի և ազգային պետություն կառուցելու հեռանկարային ծրագրի պակասը, սեփական շահերը պետականից ավելի բարձր դասելը և այլն: Այսօր դրանց գումարվեց նաև դավաճանությունը: Այն հերթական անգամ տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ, որից մենք դասեր չենք քաղում: Բայց ես պարտվողականության կողմնակից չեմ: Աշնան պատերազմում պարտվել են քաղաքական իշխանությունները, ոչ թե ժողովուրդը կամ զինվորները: Ավելին, պատերազմը դեռ չի ավարտվել՝ զինադադար է, որը մենք պետք է օգտագործենք և հաղթանակի համար պայմաններ ստեղծենք: Պետք է շարունակել պայքարը՝ ես զենքով պատերազմ նկատի չունեմ: Մեզ պետք է հոգեփոխություն, նորոգում, սթափություն, նոր առաջնորդ, սեփական անձի վերանայում, միասնություն և գիտակցում, որ մենք պարտավոր ենք պայքարել ոչ միայն Արցախի կորցրած շրջանների, այլ նաև ազգային գաղափարների, ազգային պետություն կերտելու համար: Ժամանակն է, որ յուրաքանչյուրն իր մեջ արթնացնի Սասունցի Դավթին, առողջ բանականությունը: Ես խորապես հավատում եմ մեր ժողովրդի ներքին ուժին:

- Սփյուռքը նույնպես դժվար ժամանակաշրջան է ապրում: Ի՞նչ տրամադրություններ կան Սփյուռքում, չէ որ թշնամին Սփյուռքն էլ է փորձում կտրել Հայաստանից և Արցախից:

- Սփյուռքը հիասթափված է, բայց հուսալքված չէ, չի կորցրել հավատը, սերն ու նվիրվածությունը Հայրենիքի հանդեպ: Սփյուռքի վերաբերմունքը Հայաստանին երբեք կախված չի եղել իշխանություններից և քաղաքական կուսակցություններից: Սփյուռքը գիտակցել է և գիտակցում է Հայրենիքի կարևորությունը, որտեղից անցյալ դարի սկզբին բռնի տեղահանվել է: Մենք այս ճշմարտությունը մայրական կաթի հետ ենք ստացել: Եթե Հայաստանի և Արցախի իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնվի, Սփյուռքը կրկին կօգնի Հայրենիքին: Հայ ծնվելը ճակատագիր է, իսկ հայ լինելը՝ ընտրություն, և այդ ընտրության մասն է ազգային գաղափարների, հայոց լեզվի, ավանդույթների, հավատքի, Հայրենիքի համար պայքարը: Առանց Հայրենիք Սփյուռքի գոյությունն անիմաստ է: Մենք ուժեղ էինք, երբ քայլում էինք ձեռք ձեռքի՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը, մինչև թշնամին իր սեպը չմտցրեց այս եռամիասնության մեջ: Հայոց հավաքական ուժը պետք է վերադարձնենք և ամրապնդենք:

- Վերջին հարցս: Ի՞նչ դեր է կատարում մշակույթը, մասնավորապես, երաժշտությունը և երգը Հայրենիքի վերածննդի գործում:

- Ես Լիբանանի «Արցախ» հիմնադրամի անդամ եմ և տարիներ առաջ մասնակցել եմ Արցախի Նոր Մարաղա և Նոր Գետաշեն գյուղերի դպրոցների կահավորմանը: Գյուղից գյուղ ճանապարհը երկար ու դժվար էր, և արցախցիները ուտելիք դրեցին մեզ հետ: Երբ բնության մի վայրում հանգրվանեցինք, որոշեցինք մի պատառ հաց ուտենք, սփյուռքահայերով սկսեցինք հայրենասիրական երգեր երգել: Մեզ հետ եր Արցախից մի պաշտոնյա, որն ասեց. «Երգերով երկիր չենք կառուցի»: Ես էլ պատասխանեցի. «Մի գուցե երկիր չենք կառուցի, սակայն մարդկանց կոգեշնչենք, որպեսզի իրենք կառուցեն»: Հենց այդ պատճառով ես մտադիր եմ վերականգնել «Վարանդա» երգչախումբը: Ճիշտ է, մենք ստիպված կլինենք ամեն ինչ սկսել սկզբից, որպեսզի երկրորդ անգամ մարդկանց դեմքին արցունք չորացնենք, ժպիտ ուրվագծենք, հոգևոր և երաժշտական ավանդներ սնուցենք: Արցախյան պատերազմում ես կորցրեցի 30 հարազատների՝ երգչախմբի նախկին երգիչներին, իրենց ամուսիններին ու եղբայրներին, իմ ընկերներ՝ Միքայել Հաջյանի և Դավիթ Ամալյանի որդիներին, Շուշիի բնակիչներին, որոնց հետ բարևում էինք քաղաքի փողոցներում: Մենք պարտավոր ենք զարթոնք ապրել, որպեսզի ոչ միայն բուժենք մեր վերքերը, այլ վերադարձնենք հաղթանակը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «МАМИНЫ ПЛАТЬЯ» НА ОТКРЫТОМ ДЕФИЛЕ
      2024-03-28 10:53

      Месяц женских праздников, который в Армении отмечается с 8 марта по 7 апреля, не прошел незамеченным со стороны ереванской Школы искусств им. Христофора Кушнаряна. Воспитанники студии изобразительного искусства  вместе с педагогами решили по-своему порадовать мам и других представительниц своих семей и подготовить для них подарок, способный покорить оригинальностью, новизной, непредсказуемостью и любовью.

    • ХУДОЖНИК, ЧЬЯ ДУХОВНОСТЬ НЕ ИМЕЛА ГРАНИЦ
      2024-03-28 10:35

      Имя Аршалуйса Чифликяна вошло в историю разных сфер Армении. Живопись, театр, поэзия, драматургия – несмотря на разброс профессиональных интересов, этот талантливый человек блистал в каждой из них, сумев занять собственную нишу и обрести свой особенный почерк. Приглашением окунуться в одну из сторон его дарования стала выставка в Союзе художников Армении, организованная при поддержке руководства СХ и по инициативе семьи Чифликян. Экспозиция приурочена к 110-летию художника и собрала на своей площадке свидетельства многогранности его дарования лишь в одной сфере – изобразительном искусстве. Она, хоть и припозднилась немного (Чифликян родился 9 сентября 1913 г.), все же вылилась в долгожданную встречу широкой публики с творчеством этого самобытного мастера. На выставке можно увидеть как живописные и графические работы Чифликяна в разных жанрах, так и сценографические, которые потрясают образностью, характерностью и завершенностью.

    • ВЫСТАВКА ПАМЯТИ СПАРАПЕТА ВАЗГЕНА САРКИСЯНА
      2024-03-27 10:33

      В Музее истории Армении открылась экспозиция, посвященная памяти Вазгена Саркисяна - видного военного и политического деятеля, внесшего большой вклад в становление армянской армии и сыгравшего важную роль в победном исходе первой Карабахской войны 1992-94 гг. Выставка организована совместно с Домом-музеем Вазгена Саркисяна и приурочена к 65-летию со дня его рождения, который отмечался 5 марта.

    • ПРИКЛЮЧЕНИЯ ИНДИЙЦА В АРМЕНИИ
      2024-03-26 09:31

      «Жизнь, Любовь, Вино» - так назвал свою книгу об Армении молодой индийский предприниматель и писатель, один из авторов издательства Penguin Harper-Collins Арджун Кришна Лал. В новом сборнике он объединили истории и приключения, которые произошли с ним за два года жизни в Армении, - стране, которую Арджун уже считает своим домом. Презентация прошла в столичном Доме книги «Зангак» в присутствии друзей писателя, членов его семьи, прибывших специально к этому событию в Ереван, представителей индийской общины Армении и всех, кто причастен к выходу в свет этого красочного издания.  Книгу «Жизнь, Любовь, Вино» представлял сам Арджун - на армянском языке, с которого и началось его вхождение в незнакомый, интригующий, отличный от многих стран, но в чем-то схожий с Индией армянский мир.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ