Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է
Կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում այսպիսի կայծակնային արագությունը կոչված է լուծելու ադրբեջանական օրակարգի համար կարևորագույն խնդիրը՝ Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջաններին միացնող ճանապարհի հարցը: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքին:
Կարեն Բեքարյանի խոսքով՝ երբ մարդասիրական խնդիրները լուծված չեն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է թշնամական հռետորաբանությունը, կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող դիտվել վստահության միջոցների ներքո: «Բնական չէ՞, որ վստահության առաջին միջոցը հետպատերազմյան շրջանում ռազմագերիներ չունենալն է: Բայց Հայաստանն առաջ չի մղում իր օրակարգը, Հայաստանն այս պարագայում սպասարկում է Ադրբեջանի օրակարգը», - նշել է նա:
Ըստ վերլուծաբանի՝ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը նախապայմաններ է սահմանում և փորձում է հասնել ինչ-որ արդյունքի, որի մասին լռում են Հայաստանի իշխանությունները: Ընդ որում, կոմունիկացիաների ապաշրջափակումն Ադրբեջանի կողմից դրված հնարավոր նպատակներից միայն մեկն է:
«Քանի որ այս կարևորագույն հարցերի և խնդիրների շուրջ իշխանությունը սեփական հանրության հետ չունի որևէ իրական երկխոսություն, փաստացի եղած իրավիճակներից ես փորձում որսալ և հասկանալ Ադրբեջանի կողմից հետապնդվող այլ խնդիրները կամ նպատակները, որոնց էլ փորձեց մեկ փաթեթով անդրադառնալ ԼՂՀ «այսպես կոչված» նախագահը», - նշել էր Կարեն Բեքարյանը:
Վերջինիս խոսքի արժեքի հետ կապված վերլուծաբանը հիշեցրել է պատերազմից օրեր առաջ նույն Արայիկ Հարությունյանի կողմից արված մի շարք հայտարարություններ՝ կապված Ստեփանակերտի օդի ամբողջությամբ պաշտպանված լինելու, ուժի միջոցով հակառակորդին ինչ-որ բան պարտադրելու, կարգավիճակի ոչ կարևոր լինելու հետ, որոնք ցույց են տալիս նրա կողմից իրավիճակին չտիրապետելու մաքսիմալ աստիճան:
«Ինչպես մինչև պատերազմ չկար խոսելուց առաջ ռիսկերի հաշվարկման գործընթաց, որի արդյունքները քաղում ենք մինչև օրս, այնպես էլ չկա այսօր», - եզրափակել է Կարեն Բեքարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.