Последние новости

Մարությանն՝ իր հրաժարականի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ինչի՞ մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարությանը, պատասխանելով հարցին, արդյո՞ք պատրաստվում է հրաժարական տալ։

Մարությանը նշեց, որ քաղաքապետարանը 6500 քմ մանկապարտեզ հետ է բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել է բյուջեն, վերադարձրել է այգիները, վերանայել անօրինական սեփականաշնորհումներն ու մեծ կառուցապատում սկսել։

«Մեծ ծրագրեր ունենք։ Մենք բացել ենք տարբեր նոր հիմնարկներ, որոնք երբևէ չեն եղել, Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչ մի տեխնիկա չի ունեցել, այսօր արդեն տեխնիկայի այնքան մեծ պաշար ունենք ու պատրաստվում ենք ունենալ, որ անկախ լինենք և կարողանանք իրագործել մեր առջև դրված խնդիրները»,-ընդգծել է քաղաքապետն ու ավելացրել, թե այս ամենի հետ մեկտեղ ինչպե՞ս կարող է հրաժարականի մասին մտածել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ