Պատգամավորները միջնորդութուն են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը վերացնելու համար
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն են ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Քիչ առաջ իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան Բադասյանին, ում դատարանը կալանավորեց Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։
Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։
Երևի թե նման էքսքլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էր՝ հետը։
Ես և «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները, ինչպես նաև անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ չպիտի լիներ։
Վահան Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, և վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել Բայրաքթարների դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։
Վահանը մարտին պետք է ենթարկվի ևս մեկ բարդ վիրահատության և նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է և ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»։
Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Եռաբլուրում, Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա, իսկ եթե չի հեռանում, ուրեմն կվերացնեն ֆիզիկապես, զենքով, ինքը սկսելու է կազմակերպել։
Այս հայտարարությունից ժամեր անց Վահան Բադասյանը ձերբակալվել էր, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.