Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար
Թուրքիան այլևս ոչ մի պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի՝ փետրվարի 1-ից Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ու Հայաստանին շարունակաբար սպառնացող հնարավոր վտանգի մասին հարցին:
«Վիճակն անշուշտ շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության մթնոլորտը գնալով ամրապնդվի: Դա հեշտ հարց չէ, քանի որ սա ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է»,- ասաց նախարարը:
Այվազյանը նաև նշեց, որ որպես պետություն Հայաստանը պետք է ձգտի, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիան, ինչը կբերի ՀՀ-ի շուրջ անվտանգային մթնոլորտի ձևավորմանը:
«Դիվանագիտության համար նույնպես առաջնային խնդիրը եղել և մնում է անվտանգության ամրապնդումը: Անվտանգության ամրապնդումն ունի շատ տարրեր՝ ներքին անդորրի ամրապնդումից մինչև տարբեր հարթակներ: Դրա մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը»,- ասաց Այվազյանը:
Անդրադառնալով Հայաստանի սահմանին անցկացվող հերթական զորավարժությունների խնդրին՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Թուրքիան՝ միջազգային հանրության ճնշման տակ, կվերադառնա բնականոն գործընթացի, այդ թվում՝ սահմանների բացմանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.