Последние новости

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի դեմ քրգործերին

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթանը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերով ողջամիտ ժամկետներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունների իրականացմանը, հայ զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների ամբողջականության և լիարժեքության ապահովմանը:

ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն հետաքրքրվել է նաև պատերազմի նման ողբերգական ելքին հանգեցրած պայմանների, պատճառների վերաբերյալ քննվող քրեական գործերով և տվել է դրանցով վարվող քննությունների օպերատիվությանը, համակողմանիությանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես, Արթուր Դավթյանը խստիվ շեշտել է ռազմական գործողությունների մասնակիցների, զոհված, անհետ կորած կամ ռազմագերու կարգավիճակում Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող զինծառայողների հարազատների կողմից ներկայացված պատերազմական գործողությունների տարբեր դրվագները, տարբեր պատասխանատու պաշտոնատար անձանց

գործողությունների իրավաչափության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև սոցիալական հարթակներով, զարգվածային լրատվամիջոցներով հրապարակված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հանգամանքներն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ընդհանրության մեջ մանրամասն քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

Նա հանձնարարել է նշված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և քննությունների արդյունավետությունն ապահովելու նպատակով կիրառել դատախազական ներգործության՝ օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցները, հատկապես՝ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ տալու, հաղորդումներ ներկայացնելու, իրավասու մարմիններից վերաբերելի և անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները պահանջելու և ստանալու ուղղությամբ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ