Ինչո՞ւ է մինչև հիմա պահպանվում ռազմական դրությունը
Պատերազմի ավարտից անցել է 3 ամիս, սակայն դեռ Հայաստանում ռազմական դրություն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա հիշեցրեց, որ երբ խորհրդարանում քննարկվում էր ռազմական դրությունը հանելու հարցը, «Իմ քայլի» պատգամավորները վստահեցնում էին, որ դա օրերի հարց է, բայց արդեն անցել է շուրջ 2 ամիս և ՀՀ-ն շարունակում է ապրել ռազմական դրության պայմաններում:
«Պարոն վարչապետ, ինչու է մինչև հիմա պահպանվում ռազմական դրությունը, երբ է այն վերացվելու, արդյոք ռազմական դրության պահպանումը ունի քաղաքական շարժառիթ:
Հարցի մյուս կողմը, երեք դուք կարևորել եք ինստիտուցիոնալ ներդրումների նեգրավման հարցը, ինչը շատ կարևոր է: Պարոն վարչապետ, եթե դուք լինեք ինստիտուցիոնալ ներդրող, արդյոք ներդրում կանեք ռազմական դրության մեջ գտնվող երկրում»,-ասաց պատգամավորը:
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ռազմական դրության կամ արտակարգ դրության պահպանումն ինքնանպատակ չի կարող լինել. «Այն պահից սկսած, երբ հիմքերը կվերանան ռազմական դրությունը պահպանելու, որը կրկին կախպված է անվտանգային միջավայրի հետ, անմիջապես ռազմական դրությունը կվերացվի: Որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա:
Ինչ վերաբերում է ներդրումներին, կարծում եմ ոչ թե ինքնին ռազմական դրությունն է խոչնդոտում ներդրումներին, այլ կոնկրետ կոնկրետ փաստական իրավիճակը, որ ընկած է ռազմական դրության հիմքում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.