ՀՀ ԱԳՆ պատասխանել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հնչեցրած մտահոգություններին
Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը։ Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությանը։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հայտարարություն էր տարածել` անդրադառնալով փետրվարի 10-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արա Այվազյանի այն կարծիքին, թե այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։
Նախարարն ասել էր նաև, թե այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց ՀՀ–ն և մեր դիվանագիտությունը ջանքեր են գործադրելու Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ ՀՅԴ–ն էլ նշել էր, թե, փաստորեն, ՀՀ կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ, և հավատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ԼՂ հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց չկա։
«Այվազյանի մեկնաբանությունները կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և չեն արտացոլում ՀՀ գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ։ Նախարարն անդրադարձել էր Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ»,–ասում է Նաղդալյանը։
Նրա խոսքով` ՀՀ դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Ավելին, Նաղդալյանը վստահեցնում է, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը պատերազմում առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը։
Նաղդալյանը հավելում է, որ բարձր են գնահատում Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հետ ՀՀ ԱԳՆ-ի համագործակցությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».