Տղամարդկանց ծեծել են ՃՈ տեսուչները. ՀՔԾ-ն հրապարակել է նրանց անունները
Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է ԶԼՄ–ներում և սոցցանցերում տարածված տեսագրությանը և ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մանրամասները։
«Քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երեք տեսուչներ` Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին ու Տիգրան Մեսրոպյանին»,– նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Քննչական մարմին հայտնում է, որ ՃՈ տեսուչներ Սարգիս Մնացականյանն ու Սահակ Խաչատրյանը 2020 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են արգելված վայրում կայանված` Արթուր Մեսրոպյանին պատկանող ավտոմեքենան, որից հետո այն տեղափոխվել է ՃՈ ծառայության պահպանվող հատուկ տարածք:
Նույն օրը՝ ժամը 22:20-ին, Արթուր Մեսրոպյանն իր ազգականի` Տիգրան Մեսրոպյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14-րդ հասցեում գտնվող՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ, որտեղ պարզաբանումներ է պահանջել տեսուչներ Սարգիս Մնացականյանից և Սահակ Խաչատրյանից` ավտոմեքենան հիշյալ տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին:
Սարգիս Մնացականյանը և Սահակ Խաչատրյանը Արթուր Մեսրոպյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն` դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արթուր Մեսրոպյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ:
Այդ ընթացքում Տիգրան Մեսրոպյանը փորձել է միջամտել, սակայն Սարգիս Մնացականյանը իր մեկ այլ գործընկերոջ՝ ՃՈ տեսուչ Սեյրան Սարգսյանի հետ բռնություն է գործադրել նաև Տիգրան Մեսրոպյանի նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է:
Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Վերջինիս կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել դատարան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.