Հրանտ Բագրատյան․ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են խլում
Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են խլում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին փաստաթղթերով Սյունիքում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, Բագրատյանն ասաց․
«ՀՀ-ից տարածքներ են խլում։ Ես կասկած ունեմ, որ իրականում Ղարաբաղում մնացել է 2 500 քառակուսի մետր, Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան, տալաշ-տալաշ 2500-ը Ալիևը նաղդ վերցնելու է, որ հետո որոշի Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք։ Ամբողջ այդ ճանապարհը հայկական է, ճանապարհը տեղ-տեղ անցել են, խորացել են դեպի մեր տարածք, վերցրել են Դավիթ Բեկ- Գորիս, Կապան- Ճակատեն հատվածները»։
Դիտարկմանը, թե դա Google հավելվածի քարտեզագրմամբ է կատարվում, Հրանտ Բագրատյանն ասաց․
«Իսկ Google-ը ո՞ւմից է դա վերցրել, օդի՞ց, օպերատորը վոդ է արել չէ՞։ Ճանապարհը կառուցվել է Խորհրդային միության օրոք, հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ, ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհուրդը բան չի արել։ Կան ռազմական քարտեզներ, Google-ը Խորհրդային միության ռազմական քարտեզներ է նայե՞լ, Google-ը կաշառքը վերցրել է, էդ գիծը տարել է, վաղը կարող է գնանք էդ գիծը էլի գնա դեպի արևմուտք, չեք հասկանում այսքան բանը»։
Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ սահմանները որոշվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում․ «Դելիմիտացիա արված է, դեմարկացի՝ չկա, որպես հիմք ընտրվում է օրինակ, ռազմական քարտեզները, օրինակ՝ Գորիսի և Լաչինի շրջգործկոմը այդպիսի որոշում են ընդունել։ Այսինքն՝ այնպես չէ, որ ՀՀ սահման չկա, ՀՀ սահման կա, եթե մեկն ասում է, որ ՀՀ սահմանները որոշված չեն, ուրեմն ՀՀ չկա»։
Տեղի ունեցող գործընթացներում Հրանտ Բագրատյանը մեղադրում է նաև ՀՀ նախագահին։
«123-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ՀՀ նախագահն է, այլ Նիկոլը չէ»,- նշեց նա՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարկված էլ չէ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:33
Бывший конгрессмен от штата Флорида Мэтт Гейц заявил, что не будет претендовать на назначение Генеральным прокурором США. На эту должность его выдвинул избранный президент Дональд Трамп, сообщает BBC.
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.