Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՓՌՈՒՄԸ

Խնձորեսկի գյուղապետարանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է գյուղի հովիվի և ադրբեջանցի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին (ադրբեջանցիները ոչխարները տարել են, ավելի ուշ՝ հետ վերադարձրել) նաև տեղեկացրել, որ թեմային արձագանքել են սահմանապահները, ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը և բանակցությունների արդյունքում խնդիրը հարթվել է։

Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ-ն այդ և հաջորդ օրվա իր պաշտոնական հաղորդագրությունում նշել է, որ «փետրվարի11-ին և 12-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել»։

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը շարունակում ապատեղեկատվության սփռումը։ Իմաստը որն է՞։ Եղել է միջադեպ՝ տեղեկացրեք ու անցեք առաջ, ինչո՞ւ եք թաքցնում։

Արդեն 2-րդ, թե 3-րդ դեպքն է, որ ՊՆ-ն իրականությունը չհամապատասխանող տեղեկություններ է փոխանցում։

Նախորդը Սյունիքի Տեղ համայնքում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողների միջադեպն էր։ Դեպքից 2 օր հետո նրանց հանձնել էին Ադրբեջանին, սակայն այդ երկու դրվագներից որևէ մեկի վերաբերյալ ոչ միայն պաշտոնապես չէր հայտարարվել, այլ ՊՆ-ն նույնիսկ ամենօրյա հաղորդագրությամբ նշել էր, որ միջադեպեր չեն գրանցվել։

Մի պարզ հարց տամ ՊՆ-ին՝ ինչո՞ւ եք ամեն օր սահմանային իրադրության վերաբերյալ հաղորդագրություն տարածում, եթե դրանք շատ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, իսկ հանրության մոտ ձեր հայտարարությունների նկատմամբ վստահությունը անվտանգության սպառնալիքի հասնող ցածր է։

Նպատակս ձեզ հիմար դրության մեջ դնելը չէ, մտահոգությունս ՊՆ-ի պես կարևոր կառույցի նկատմամբ վստահության մակարդակն է, որը ՊՆ ղեկավարության ակտիվ ջանքերով շարունակում է անկում ապրել։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ