Последние новости

«168 ժամ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

«Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ պատվերով, ցանկանում են քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը՝ զուգահեռաբար մի քանի անգամ ավելացնելով յուրաքանչյուրի համար սահմանված տուգանքը։ Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել իշխանության այն ներկայացուցչի հեղինակությամբ, որի անուն-ազգանունն արդեն իսկ հավասարազոր է հասարակության հանդեպ զրպարտությանն ու վիրավորանքին։ Բայց խնդիրը հեղինակի բարոյականության անկումը չէ, այլ այն, որ այդ սուբյեկտի ներկայացրած օրինագծի միջոցով Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն անում է խոստովանություն այն մասին, որ իշխանության մնալու դեպքում շարունակելու է բոլոր այն քայլերը, որոնց պատճառով ինքն արդեն իսկ հասցրել է արժանանալ «դավաճան», «հող հանձնող», «հայրենասպան» և այլ տիտղոսներին։

Բանն այն է, որ այդ օրինագիծը երկնել են Նիկոլ Փաշինյանին հենց այդպիսի և այլ՝ ավելի հնչեղ մակդիրներով դիմելու պատճառով։ Ըստ ամենայնի, չափազանցված են եղել նրա՝ մարդկային ու քաղաքական բարոյականության ամբողջական բացակայության մասին պնդումները, և նա, այնուամենայնիվ, վիրավորվել է։

Դա, իհարկե, դրական է, սակայն որևէ կերպ չի արդարացնում իշխանության մտադրությունը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, արժանանալով նման պիտակավորումների, որոշել է ոչ թե քայլեր կատարել ապագայում դրանցից զերծ մնալու համար, ինչպես կվարվեր միջին վիճակագրական նորմալ մարդը, այլ հակառակը՝ որոշել է պատժել այդպիսի որակումներ տվողներին։

Իսկ դա նշանակում է, որ առնվազն ենթագիտակցորեն Նիկոլ Փաշինյանը գիտի, որ առաջիկայում էլ կատարելու է քայլեր, որոնք արդարացիորեն արժանանալու են «դավաճան» կամ «հող հանձնող» որակավորումների։ Այսպիսով, նա նախապես փորձում է ապահովագրել ինքզինքը, որպեսզի ապագայում խուսափի այնպիսի մակդիրներից, որոնք, պարզվում է, խոցում են նրա փխրուն արժանապատվությունը։

Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է և դեռևս կարողանում է պահպանել իշխանությունը։ Միևնույն ժամանակ՝ ինքը բոլորից լավ գիտի դրա գինը, արդեն իսկ վճարված գինը և ապագայում վճարվելիք գինը։ Անձա՞մբ է զգում, թե՞ այդ մասին մարդասիրաբար տեղեկացրել են իրեն իշխանության պահողները՝ դրսից, դժվար է ասել։

Բայց փաստն այն է, որ հանուն իշխանության՝ ինքն ապագայում էլ ստիպված է լինելու կատարել այնպիսի քայլեր, գնալ այնպիսի զիջումների, որոնք իրականացնողին տրվելիք ամենամեղմ ձևակերպումը լինելու է «դավաճանը»։ Նիկոլ Փաշինյանը՝ հաղթահարած համարելով արդեն իսկ կատարվածը, որը հասարակության առնվազն մի հատված, ոչ առանց հիմքի, որակում է՝ որպես դավաճանություն, հող է նախապատրաստում ապագա դավաճանության կամ դավաճանությունների համար։

Բացառված չէ, որ այս օրինագծի ընդունումից հետո իշխանությունը որոշում կայացնի նաև հայոց լեզվից, դպրոցական դասագրքերից, գեղարվեստական գրականությունից ու բառարաններից «դավաճան» եզրը հանելու վերաբերյալ։ Այն կարող է փոխարինվել «նվիրատու», «գործակից» կամ «համագործակից» արտահայտություններով։

Մնում է գտնել դրանց ադրբեջաներեն համարժեքները»,-գրում է թերթը:

Tert.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОРЯКИ-АРМЯНЕ ОТ КИЛИКИИ ДО ТИХООКЕАНСКОГО ФЛОТА ИЛИ ТОЛЬКО СМЕЛЫМ ПОКОРЯЮТСЯ МОРЯ
    2025-07-28 10:38

    Начиная с XVIII века, армяне активно участвовали в развитии российского военно-морского флота. Роль моряков-армян в развитии морского флота — одна из малоизвестных, но значительных страниц армянской истории, охватывающая как древние времена, так и современный период. А уж когда речь заходит об адмиралах, армянах по национальности, многие, не знакомые с историей Армении, часто недоумевают. У сегодняшней Армении нет выхода к морю и военно-морского флота, но ведь так было не всегда.

  • УЧЕНЫЙ С МИРОВЫМ ИМЕНЕМ НИКОГДА НЕ ПРЕРЫВАЛ СВЯЗИ С РОДНЫМ АРЦАХОМ
    2025-07-28 10:17

    К 120-летию рождения академика Андроника Иосифьяна Продолжение. Начало здесь. Между тем в жизни ученого наступил нелегкий период. В 1937 году его отец, в то время работавший директором школы, был арестован. Один из односельчан, «идейный комсомолец» написал на Гевонда Грикоровича донос, якобы, он читает детям в школе запрещенного тогда Чаренца. Разбираться не стали, тем более, что семья Овсепянов числилась в «классовых» и подверглась раскулачиванию в 1925-1927 годах.

  • «КАВКАЗАРЬ»: НЕСМОТРЯ НА ЗАХВАТ КАРАБАХА, БАКУ НЕ СБАВЛЯЕТ ТЕМПЫ МИЛИТАРИЗАЦИИ
    2025-07-28 09:08

    На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».

  • BBC: В Баку думали, что смогут купить Запад, а Запад закроет глаза на Карабах».
    2025-07-28 09:08

    После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ