Defense News. ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՊՐՈՔՍԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ` ԼԻԲԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ԵՄԵՆ
Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտներում դրոններն արագորեն առաջ անցան դրանք չեզոքացնելու համար նախատեսված ցամաքային համակարգերից` ճանապարհ հարթելով խոցելի զորքերի վրա հեշտ գրոհների համար, գրում է Defense News-ը:
«Սկզբում մի տեսանյութ հայտնվեց Լիբիայից, որում թուրքական ԱԹՍ-ն ոչնչացնում է ռուսական «Պանցիր» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այնուհետև Լեռնային Ղարաբաղում իսրայելական Harop-ի օգնությամբ շարքից դուրս բերվեց «Ս-300» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը՝: Ավելին, փորձագետների կարծիքով, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի միջև ուժերի հավասարակշռությունը համաշխարհային պատերազմների բանալին կդառնա մոտ ապագայում:
«Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և Սիրիան մեզ ցույց տվեցին, որ եթե գործող ուժերը չեն կարողանում պաշտպանել իրենց օդային տարածքը, ապա անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը կարող է կյանքը ծայրաստիճան վտանգավոր դարձնել»,- նշել է Պաշտպանության հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի գիտաշխատող (Մեծ Բրիտանիա) Ջասթին Բրոնք:
Անցյալ տարի թուրքական Bayraktar TB2 մարտական անօդաչուն հայտնվել էր թերթերի էջերին լիբիական հակամարտության ժամանակ: «Թուրքիան նաև ինժեներների ուղարկեց, որոնք կատարելագործեցին դրոնների ծրագրային ապահովումը»,- ասել է Ջալել Հարչաուին շվեյցարական Global Initiative Against Transnational Organized Crime-ից:
«Հոկտեմբերին TB2-ի արդյունավետ օգտագործումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր դարձավ նախորդ հաջողությունների շնորհիվ Լիբիայում»,- հավելել է նա: Հաղորդվում էր, որ Թուրքիան, որը սատարում էր Ադրբեջանին, հակամարտությունից առաջ ուսումնական ԱԹՍ-ներ էր ուղարկել: TB2-ները, իսրայելական բարաժավորող զինամթերքի հետ միասին, հաջողության հասան. հոլանդական Oryx հետազոտական խումբը հայտնել էր, որ 134 հայկական տանկ է ոչնչացվել ադրբեջանական 22 տանկի դեմ:
«Թուրքիան կուտակում էր իր փորձը ԱԹՍ-ների ոլորտում իսրայելական ԱԹՍ-ների վարձակալումից հետո, այնուհետև կիրառեց այդ փորձը սեփական ԱԹՍ-ների կառուցման համար` իսրայելական համակարգերի վրա դրված սահմանափակումների պատճառով հիասթափությունից հետո,- ասել է Բրոնքը:- TB2-ը Heron-ի նման աերոդինամիկ պրոֆիլ ունի, իսկ թուրքական Anka անօդաչուն նման է Hermes 450ճին»: Bayraktar-ի արտադրողը TB2 է վաճառել Կատարին և Ուկրաինային, իսկ Սերբիան դիտարկում է գնման հնարավորությունը:
«Չինաստանը և Թուրքիան մրցում են ԱԹՍ-ների վաճառքների համար, ուստի հարց է առաջանում` ինչու՞ Ռուսաստանը համարժեքը չունի TB2-ի վաճառքի համար: Ես շատ զարմացած եմ, որ դրանցից գրեթե չկա այդ շուկայում»,- ասել է Հարչաուին: ԱԹՍ-ների օգտագործումը Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններում թանկ արժեցավ. Կանադան դադարեցրեց զենքի արտահանումը Թուրքիա` TB2-ում կանադական դետալների պարունակության մասին պնդումների պատճառով, մինչդեռ անօդաչու սարքերի համար մասեր մատակարարող բրիտանական ընկերությունը նույնպես խզեց պայմանագիրը:
Բրոնքի խոսքով` մի շարք երկրներ, այդ թվում` Բրիտանիան, ուժեղացնում են իրենց ցամաքային զորքերի պաշտպանությունը: «Այս սպառնալիքի լույսի ներքո բրիտանական բանակը վերջերս կարճ կամ միջին հեռահարության համակարգ [զենիթահրթիռային համալիր] պատվիրեց, որը կոչվում է Sky Saber: Եթե դրանք տեղակայվեն մեծ քանակությամբ, ապա պետք է կտրուկ նվազեցնեն բանակի խոցելիությունը ե՛ւ հսկողության, ե՛ւ թշնամու ԱԹՍ-ների հարձակումներն այն իրավիճակներում, երբ բարեկամական պաշտպանությունն օդից հասանելի չէ»,- ասել է նա: Սակայն դրոններն անձեռնմխելի չեն, հավելել է նա: «Սիրիայում ամերիկյան և բրիտանական Reapers և Predators դրոնները շատ խնդիրներ ունեին ռուսական ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի հետ: Բրոնքն ակնկալում է, որ զինվորականները կավելացնեն հակաօդային պաշտպանության համար նախատեսված ծախսերը` ԱԹՍ-ների սպառնալիքը հավասարակշռելու համար, «հատկապես` այն երկրներում, որոնք չունեն ուժեղ ավիացիա»:
«Տարբերակներից մեկը ռուսական SA-17 համակարգն է, որի հեռահարությունը 75 կիլոմետր է` TB2 հրթիռների 10 կիլոմետրի համեմատ, կամ` ավելի էժան և կոմպակտ SA-15 համակարգը` 10 կիլոմետր հեռահարությամբ: Արևմտյան արտադրանքը ներառում է NASAMS համակարգը, որն արդեն օգնում է պաշտպանել Վաշինգտոնը մոտ 15 կիլոմետր շառավիղով, և NASAMS 2-ը` 30-40 կիլոմետր հեռահարությամբ»,- ասել է նա:
Թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտի ռազմական գիտությունների տնօրեն Փիթեր Ռոբերթսն ասել է, որ աշխարհը սկսում է գիտակցել ժամանակակից պատերազմների իրողությունը: «Որոշ ժամանակ ռոմանտիկ տեսակետ կար, որ անօդաչու թռչող սարքերը, տանկերը կամ հրթիռները ինքնուրույն կհաղթեն պատերազմը:- ասել է նա,- Պատերազմի դաշտում արծաթե փամփուշտ չկա»:
Ռոբերթսը հավելել է, որ քաղաքային պատերազմները նույնպես վերածնունդ են ապրում, ինչպես և` խաբեության արվեստը պատերազմում: «Անկախ նրանից` դա ռուսներն են Ուկրաինայում, թե իրանցիները, խայծի օգտագործումը վերադառնում է. մի բան, ինչի մասին մենք ժամանակին գիտեինք, սակայն մոռացել էինք 1990-ականներին»:
Նրա խոսքով` աշխարհը վերադառնում է նաև պրոքսի պատերացմների դարաշրջանին` Լիբիայից մինչև Լեռնային Ղարաբաղ և Եմեն: «Դա նշանակում է, որ պատերազմները վարում են գերտերությունները` վարձկանների, հովանավորվող պարտիզանական խմբավորումների և ապստամբներ ներգրավմամբ,- ասել է նա:- Դա նաև նշանակում է, որ ավելի բարդ զենքը կհայտնվի ավելի փոքր ոչ պետական խմբավորումների ձեռքում, ինչպիսիք են հութիները Եմենում, ովքեր թևավոր և բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ են օգտագործում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.