Արա Այվազյանն հանդիպել է ՄԹ արտաքին գործերի նախարար Ուենդի Մորթընին
ԱԳ նախարար Արա Այվազյանն փետրվարի 16-ին, հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է News.am-ը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Այվազյանը նշել է, որ այս այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու երկկողմ օրակարգին և ուրվագծելու այն հարստացնելուն ուղղված համատեղ քայլերը:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական երկկողմ օրակարգին»:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ՝ որպես առաջնային ուղղություններ առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության ոլորտները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն այս առնչությամբ նշել է. «Մեր տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը Թուրքիայի անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանք է: Ինչպես Դուք իրավացիորեն նշել եք նոյեմբերի 8-ին Համայնքների պալատում ունեցած ելույթում՝ այն չի կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում. միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է կայունություն, տևական խաղաղություն և ի վերջո՝ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից ինքնորոշման իրավունքի բռնի ճնշման փորձը, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլև լուրջ և շարունակական սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»:
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, պատանդառության քաղաքականության վրա՝ նշելով, որ «դա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր նրանց համար, ովքեր արժանահավատորեն և հետևողականորեն հանդես են գալիս միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.
-
2025-07-15 07:39
Адвокат Тигран Айрапетян представил в Генеральную прокуратуру Армении сообщение о преступлении, связанном с прослушиванием телефонных разговоров сотрудников компании «Электрические сети Армении» и сторонников Самвела Карапетяна сотрудниками правоохранительных органов и задержанием 11 человек на этом основании.
-
2025-07-15 07:31
В администрации президента Турции Реджепа Эрдогана заявили РИА Новости, что не в курсе сообщений о намерении США управлять Зангезурским коридором.
-
2025-07-15 07:29
Вариант, озвученный послом США в Турции Томасом Барраком, о возможной передаче участка армянской территории под управление третьей стороны, неприемлем и юридически невозможен. Об этом заявила пресс-секретарь премьер-министра Армении Назели Багдасарян, комментируя высказывания американского дипломата.