Ուժեղ քամին Երևանում ծածկեր է պոկել, ավտոմեքենաներ են վնասվել
Ուժեղ քամին Երևանի որոշ հատվածներում ավերածություններ է առաջացրել: Ինչպես հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ավերածություններ են գրանցվել հիմնականում Չարբախի հատվածում:
Կենտրոնի Facebook-յան էջում հրապարակված լուսանկարներից երևում է, որ քամու հետևանքով տանիքներից թիթեղյա ծածկեր ու երկաթե կոնստրուկցիաներ են ընկել փողոցու կայանված ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք:
Քամուց տուժած քաղաքացիների մասին տեղեկություններ չկան։
«Ինչպես կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում»,- հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Նշվում է նաև, որ ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն մինչև կեսօր, իսկ հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».