Последние новости

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու կասկածանքով ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների կողմից հակառակորդի զինված ուժերին տեղեկություններ տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։

«Հիշյալ հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար սույն թվականի փետրվարի 15-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (պետական դավաճանություն) հարուցվել է քրեական գործ, որը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ