Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է առաջիկայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 13:37
Москва придает важное значение межпарламентскому сотрудничеству с Ереваном, заявила председатель Совета Федерации России Валентина Матвиенко на заседании межпарламентской комиссии по сотрудничеству Федерального Собрания РФ и Нацсобрания Армении.
-
2025-06-06 13:34
В Ереване 6 июня на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении прошли сразу две акции. Одна была против визита спикера Совета Федерации Федерального Собрания Российской Федерации Валентины Матвиенко, а другая – в поддержку российского присутствия в Армении и сотрудничества Еревана с Москвой.
-
2025-06-06 13:04
Вокруг государственных институтов Арцаха сложилась сложная ситуация. Секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook отмечает, что действующие в Армении власти различными каналами и средствами воздействия препятствуют реализации предусмотренных Конституцией Арцаха процессов.
-
2025-06-06 12:20
Двое несовершеннолетних жителей Сюникской области заблудились и оказались на территории Азербайджана. Об этом сообщает Служба нацбезопасности Армении.