ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐԸ ԿԱՆ՝ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1 ՀՈԴՎԱԾԸ
Աղաղակող փաստը, որ Սյունիքի ճանապարհների ամբողջ հատվածներ, վարչապետի անհասկանալի պայմանավորվածությունների հիման վրա, անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, բուռն արձագանք է հարուցել հասարակության շրջանում: Փաստաբանների խումբը վարչապետ-կապիտուլյանտի հերթական «անակնկալի» առնչությամբ քննարկում է նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը ՀՀ Քր.օր.-ի 300.2 հոդվածով, որը նախատեսում է 10-ից մինչև 15 տարի ազատազրկում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողություններ կատարելու համար: Այս իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք իրավաբան Հայկ Ալումյանին։
«Իհարկե, այս բոլոր իրադարձությունների համար ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի, և եթե հետևողական լինենք, ապա դա այն մարդն է, որն ունեցել է իշխանական առավելագույն լիազորություններ, ինչպես նաև իրավիճակի վրա ազդելու հնարավորություն։ Ինչ վերաբերում է ՀՀ Քր.օր.-ի 300.2 հոդվածին, ապա եթե ենթադրենք, որ ներկայիս վարչապետը երբևէ պատասխանատվության է ենթարկվելու այդ հոդվածով, ապա այդ մեղադրանքից նա հեշտությամբ կարող է պաշտպանվել։ Հնարավոր է կառուցել բավական տպավորիչ պաշտպանություն։
Նախ, որքանո՞վ է Արցախի տարածքային սահմանափակումների հարցը իրավաբանորեն հարաբերվում Հայաստանի սահմանների հետ։ Մարդիկ, որոնք հանձնեցին Արցախը, հետագայում ասելու են, թե Արցախը կապ չուներ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ, մոռանալով այն բացարձակ պոպուլիստական գոչյունները, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։
Երկրորդ պահը զիջումներն են, որ անում է Հայաստանի ղեկավարը Սյունիքի կամ Սյունիքին հարող տարածքների առումով։ Այժմ պնդում են և, ամենայն հավանականությամբ, հետագայում կշրջանառեն այն վարկածը, թե այստեղ ոչ մի զիջում չկա. ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցել են Հայաստանի բնակեցված գյուղերին և վերահսկողության տակ վերցրել մեր ավտոճանապարհի որոշ հատվածներ, իբր՝ այն պատճառով, որ այդ տարածքն ի սկզբանե պատկանել է Ադրբեջանին։ Գործի կդրվեն Ադրբեջանի և Հայաստանի քարտեզների զանազան տարբերակներ, և ի վերջո նրանք կապացուցեն, թե ՀՀ Քր.օր.-ի 300.2 հոդվածի կիրառման համար հիմքեր չկան։
Այլ բան է, որ Հայաստանի ներկայիս ղեկավար պարոն Փաշինյանը բոլոր հիմքերն ունի դատապարտվելու ՀՀ Քր.օր.-ի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Կան բազմաթիվ հիմնավորումներ, որոնցով դա կարող է տեղի ունենալ՝ սկսած այն պահից, երբ գործող վարչապետի գլխավորած ամբոխը շրջափակեց խորհրդարանի շենքը՝ պահանջելով, որ բոլոր պատգամավորները վայր դնեն իրենց լիազորությունները։ Այսինքն իշխանության մի ճյուղն ուղղակորեն, բառացի սպառնալով ֆիզիկական հաշվեհարդարով, ճնշում է գործադրել իշխանության մյուս ճյուղի վրա։ Մի՞թե դա սահմանադրական կարգի տապալում չէ՝ իր դասական դրսևորմամբ։
Հաջորդ ակնբախ օրինակը՝ երբ վարչապետի անմիջական ցուցումով ու կոչով ամբոխները, ֆիզիկական ուժի գործադրմամբ, արգելափակեցին Հայաստանի Հանրապետության դատարանների բոլոր շենքերի մուտքերն ու ելքերը։ Իսկ ոստիկանությունը ներգրավված էր այդ գործընթացում, որպեսզի այդ արտառոց ակցիայի ընթացքում պահպանի հասարակական կարգը։
Տվյալ մառազմային իրավիճակը խորանում էր նաև նրանով, որ այդ ակցիային անմիջականորեն մասնակցում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ընդ որում՝ գրեթե լրիվ կազմով։ Կարծում եմ, սա ևս մեկ անվերապահ դրսևորումն է այն հանցակազմի, որը կոչվում է սահմանադրական կարգի տապալում։ Եվ եթե որևէ մեկը, ում մատը խառն է դրան, դեռ հույս է փայփայում, թե կխուսափի քրեական հետապնդումից, ապա նախանձում եմ նրա լավատեսությանը։
Եվ վերջապես, այդ հանցակազմի հրեշավոր դրսեվորում կարելի է համարել այն գործողությունները, որոնց արդյունքում Արցախի Հանրապետության մեծ մասը հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։ Այստեղ ի հայտ է գալիս միանգամից մի քանի հարց, որոնց պատասխանները, կարծում եմ, ակնհայտ են։
Նախ՝ թույլ տալի՞ս են արդյոք ՀՀ վարչապետի լիազորությունները ստորագրել ՀՀ պաշտոնական սահմաններից դուրս ծավալվող իրավիճակը կարգավորող փաստաթուղթ։
Երկրորդ՝ սույն փաստաթուղթը, ինչպես էլ որ այն անվանեն, իր էությամբ, անշուշտ, միջազգային պայմանագիր է, որը, բացի ամենից, անմիջականորեն ազդում է Հայաստանի միջազգային իրավունքների և պարտականությունների վրա։ Ըստ այդմ, փաստաթուղթը պետք է վավերացում անցներ, իսկ մինչ այդ ենթարկվեր Սահմանադրական դատարանի վերլուծությանը՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության տեսանկյունից, ինչը չի արվել։ Հետևաբար՝ հիմքեր կան խոսելու այն մասին, որ տվյալ կոնկրետ դեպքում յուրացվել են իշխանության երկու ճյուղերի լիազորությունները։
Հետաքրքիր կլիներ մասնագիտական տեսանկյունից կանխատեսել, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել Փաշինյանի ապագա պաշտպանը։ Վախենամ, որ կլիենտը կանխավ փակուղի է մտցրել նրան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:23
Главной темой последних дней стали громкие отставки первых лиц судебно-правовой системы. Напомним, что с начала недели по «просьбе» премьер-министра один за другим написали заявления об отставке председатель Комитета государственных доходов Рустам Бадасян, министр внутренних дел Ваге Казарян, председатель Следкома Аргишти Кярамян, председатель Высшего судебного совета Армении Карен Андреасян, а также затесавшейся среди глав силовиков и правоохранителей министр территориального управления и инфраструктур Гнел Саносян.
-
2024-11-22 09:21
19 ноября в Антикоррупционном гражданском суде под председательством судьи Карапета Бадаляна продолжилось слушание по делу о конфискации имущества предположительно незаконного происхождения бывшего мэра Еревана, депутата НС РА Тарона Маргаряна и членов его семьи. Обвинение в данном деле представляет прокуратура, интересы ответчиков - группа адвокатов.
-
2024-11-18 19:11
18 ноября Антикоррупционный суд под председательством судьи Ваге Долмазяна продолжил слушание по делу зампреда РПА Армена Ашотяна, а также экс-ректора ЕГМУ Микаэла Нариманяна и сотрудников вуза Ларисы Парсегян, Марты Симонян и Ролана Давтяна. Их обвиняют в злоупотреблении служебным положением и отмывании денежных средств. Напомним, что на предпоследнем, недолго продлившемся заседании 8 ноября продолжился допрос свидетельницы Ани Рапян. Последняя фигурирует в деле как член Попечительского совета вуза, секретарь профсоюзной организации "Гераци", а также советник ректора ЕГМУ по делам студентов. В данный момент Рапян работает врачом-кардиологом, а также преподает в ереванском Государственном медицинском университете.
-
2024-11-18 14:58
«Бритье Никола изначально означало какие-то революционные перемены. Насколько можно судить, они уже начались»,- заявил в телефонной беседе с «ГА» психолог, член блока «Айастан» Мигрдат МАДАТЯН.