Այվազյանը Լավրովի հետ խոսել է գերիների հարցով Ադրբեջանի ստեղծած խոչընդոտների մասին
Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել գերիների վերադարձի խնդրին. հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ: Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այվազյանը բարձր է գնահատել Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվել է 2 երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».