Последние новости

Թշնամին այժմ պատերազմում է մեր մշակութային արժեքների դեմ

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում՝ Artsakh Monuments-ը հայտնում է.

«Դատելով մեր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներից ու ականատեսների վկայություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցիները առանձնակի վայրագություններ են ցուցաբերում հայկական այն հուշարձանների /խաչքարեր, կոթողներ/ նկատմամբ, որոնք նվիրված են արցախյան ազատամարտին:

Բարբարոսություններ են կատարվում զոհված ազատամարտիկների գերեզմանոցների նկատմամբ: Նրանք կոտրել ու տապալել են Տողի 2-րդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքում ամփոփված, արցախյան ազատամարտի ականավոր գործիչ, ԱՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Վիգեն Գրիգորյանի և ազատամարտի ակտիվ մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Արմենչոի գերեզմանաքարերը: Հողին է հավասարեցվել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցը: Ավերվել են Թալիշ, Քարին տակ, Մոխրենես, սրբապղծվել՝ Զարդանաշեն, Ավետարանոց գյուղերի արցախյան ազատամարտի հուշակոթողները, առանձին քաչքարեր տարբեր գյուղերում:

Թշնամին այժմ պատերազմում է մեր մշակութային արժեքների դեմ»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ