Արցախցիներին 68 000-ական դրամ կտրամադրվի
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց արցախցիներին 4 ամիս 68 000 դրամ աջակցություն տրամադրել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց` աջակցությունը կստանան բոլոր արցախցիները, բացառությամբ 18-63 տարեկան այն տղամարդիկ, որոնք հաշմանդամության խումբ չունեն։
«Ծրագրի բյուջեն կկազմի 30 մլրդ դրամ, ընդհանուր առմամբ` 55 մլրդ դրամի է հասնում ՀՀ կառավարությունից արցախցիներին տրամադրված գումարները։ Գրեթե այդքան գումար էլ Արցախի կառավարության կողմից աջակցության ծրագրերին կտրամադրվի»,–ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով` 4 ամիս 68 000 դրամ աջակցություն ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք և կենսաթոշակառուները դիմում գրելու անհրաժեշտություն չեն ունենա. նրանք իրենց կենսաթոշակների հետ համատեղ կստանան այդ գումարները։ Իսկ մյուսները փետրվարի 25-ից էլեկտրոնային կարգով կարող են դիմում ներկայացնել և մարտի 15-ից ստանալ իրենց աջակցությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ վիրավորում ստացած զինվորներին աջակցություն տրամադրելու ծրագիրն անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում, բացի այդ, անհետ կորած և գերեվարվածների ընտանիքներին աջակցությունը նույնպես չի ամբողջացել, այսինքն` կան շահառուներ, որոնց գումար դեռ չի տրամադրվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.
-
2025-07-12 12:31
Процесс отнятия "Элсетей" у собственника и продажа компании стороннему лицу, вызовет подорожание тарифов на электричество. Об этом пишет инициатива "Айакве".
-
2025-07-12 12:29
Арест полковника запаса Миграна Махсудяна был предсказуем, потому что власти пытались разными способами вывести из игры препятствия, мешавшие процессу так называемой демаркации, стартовавшей еще в прошлом году. Об этом написал в соцсетях депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-07-12 12:26
«Как передает наш источник в правительстве, у премьер-министра Пашиняна уже несколько дней проводятся совещания, «ломают голову» над продлением ареста Самвела Карапетяна. Об этом пишет «Паст».