Շուռնուխում նոր տներ կկառուցվեն
Կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը 470 մլն դրամ հատկացվեց` Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։ Նման որոշում կայացվեց այսօր` կառավարության նիստի ժամանակ։
Պատերազմական գործողություններից հետո սահմանազատման աշխատանքների ժամանակ Շուռնուխի 13 տների բնակիչներ զրկվել է տնից։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց` փետրվարի սկզբից արդեն իսկ մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները։ Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների շինարարական աշխատանքները։
«Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ։ Դրանք կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացները»,–ասաց նա։
Ղուլարյանի խոսքով` ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում` առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհները` առանց ասֆալտապատման։
Երկրորդ փուլով բոլոր ենթակառուցվածքները կկառուցվեն, իսկ երրորդ փուլով գուցե անհրաժեշտություն լինի հասարակական և արտադրական նշանակության որոշ կառույցների շինարարության հարցեր առաջ քաշել։ Առաջին երկու փուլերի համար անհրաժեշտ կլինի 700 մլն դրամ։ Ղուլարյանը նշեց`շինարարական աշխատանքներին պետք է ընդգրկեն մարզի բնակիչներին և կազմակերպություններին։
Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը հայտնեց` տարածքների կրճատման հետևանքով այս պահին Սյունիքի բնակիչները անասնապահության առումով խնդիրներ ունեն, հատկապես Որոտան համայնքում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.