Последние новости

Արա Հակոբյան՝ Հանրահավաքի առանձնահատկությունների և կարևորության մասին

Վաղվա հանրահավաքը նախապատրաստվում էր վաղուց, ակնկալում ենք, որ այն բազմամարդ կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Արա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ ժամանակ ունեին գիտակցելու տեղի ունեցածն ու հասկանալու, որ Արցախում տարածքների կորուստը վերաբերում է նաև Հայաստանին, որ պետք է միասին պայքարել, և որ ամենակարևորը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն է:

«Սա պայքար է ոչ թե իշխանության, այլ մեր պետության ապագայի համար: Հանրահավաքի ժամանակ գործողությունները և քայլերը կախված կլինեն քաղաքացիների ակտիվությունից: Մենք ապրում ենք ոստիկանական պետությունում, քանի որ իշխանությունը ժողովրդի ակտիվությունը ճնշելու համար ուժային ռեսուրս է կիրառում: Դրան պետք է պատրաստ լինել: Պետք է գիտակցել, որ պայքարը կլինի երկար և ծանր:Հանրահավաքի թիվ մեկ խնդիրն է ազատվել Փաշինյանի իշխանությունից: Սյունիքում մեծ հանրահավաքի անցկացումը լուրջ ազդեցություն կունենար, քանի որ Արցախից հետո հենց Սյունիքն է սպառնալիքի տակ գտնվում»,-նշեց նա:

Հակոբյանի պնդմամբ՝ Փաշինյանի աջակիցները ևս հակաազգային ուժեր են:

«Քանի դեռ արմատախիլ չենք արել այդ երևույթը, մենք չենք կարողանա հաջողության հասնել արտաքին քաղաքականության մեջ: Այդ ողջ ընթացքում կարևոր բացթողում եմ համարում այն, որ 1990-ական թվականներին մեր ռազմական հաղթանակը չենք կարողացել վերջնականապես վերածել դիվանագիտական հաղթանակի»,-պարզաբանեց քաղաքական գործիչը:

Նա նկատեց, որ իշխանությունը ոչ միայն չի կարողանում վերադարձնել գերիներին և գտնել անհետ կորածներին, այլ նրանց թիվը գնալով ավելանում է:

«Նրանք որոշել են խուսափել այդ թեմաներից՝ ասելով, որ դրանով զբաղվում են Պուտինն ու Մուրադովը: Ընդ որում, առաջ են տանում կեղծ թեզ այն մասին, որ ընդդիմությունն իրենց խանգարում է: Ներկայիս իշխանությունը պարզապես ունակ չէ և չի ցանկանում լուծել այն խնդիրները, որոնք չեն ներկայացնում իր իշխանությունը: Ավելին, Ալիևն ակնհայտ ազդեցություն ունի Փաշինյանի վրա, նա Փաշինյանին վերաբերվում է ծառայի նման, և դրա համար նա ունի բոլոր հիմքերը»,-եզրափակեց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ