Արա Հակոբյան՝ Հանրահավաքի առանձնահատկությունների և կարևորության մասին
Վաղվա հանրահավաքը նախապատրաստվում էր վաղուց, ակնկալում ենք, որ այն բազմամարդ կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Արա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ ժամանակ ունեին գիտակցելու տեղի ունեցածն ու հասկանալու, որ Արցախում տարածքների կորուստը վերաբերում է նաև Հայաստանին, որ պետք է միասին պայքարել, և որ ամենակարևորը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն է:
«Սա պայքար է ոչ թե իշխանության, այլ մեր պետության ապագայի համար: Հանրահավաքի ժամանակ գործողությունները և քայլերը կախված կլինեն քաղաքացիների ակտիվությունից: Մենք ապրում ենք ոստիկանական պետությունում, քանի որ իշխանությունը ժողովրդի ակտիվությունը ճնշելու համար ուժային ռեսուրս է կիրառում: Դրան պետք է պատրաստ լինել: Պետք է գիտակցել, որ պայքարը կլինի երկար և ծանր:Հանրահավաքի թիվ մեկ խնդիրն է ազատվել Փաշինյանի իշխանությունից: Սյունիքում մեծ հանրահավաքի անցկացումը լուրջ ազդեցություն կունենար, քանի որ Արցախից հետո հենց Սյունիքն է սպառնալիքի տակ գտնվում»,-նշեց նա:
Հակոբյանի պնդմամբ՝ Փաշինյանի աջակիցները ևս հակաազգային ուժեր են:
«Քանի դեռ արմատախիլ չենք արել այդ երևույթը, մենք չենք կարողանա հաջողության հասնել արտաքին քաղաքականության մեջ: Այդ ողջ ընթացքում կարևոր բացթողում եմ համարում այն, որ 1990-ական թվականներին մեր ռազմական հաղթանակը չենք կարողացել վերջնականապես վերածել դիվանագիտական հաղթանակի»,-պարզաբանեց քաղաքական գործիչը:
Նա նկատեց, որ իշխանությունը ոչ միայն չի կարողանում վերադարձնել գերիներին և գտնել անհետ կորածներին, այլ նրանց թիվը գնալով ավելանում է:
«Նրանք որոշել են խուսափել այդ թեմաներից՝ ասելով, որ դրանով զբաղվում են Պուտինն ու Մուրադովը: Ընդ որում, առաջ են տանում կեղծ թեզ այն մասին, որ ընդդիմությունն իրենց խանգարում է: Ներկայիս իշխանությունը պարզապես ունակ չէ և չի ցանկանում լուծել այն խնդիրները, որոնք չեն ներկայացնում իր իշխանությունը: Ավելին, Ալիևն ակնհայտ ազդեցություն ունի Փաշինյանի վրա, նա Փաշինյանին վերաբերվում է ծառայի նման, և դրա համար նա ունի բոլոր հիմքերը»,-եզրափակեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.