Դե Վաալ․ ԼՂ հարցը կարգավորված չէ
«Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, անդրադառնալով պատերազմից 3 ամիս անց Արցախում տիրող իրավիճակին, կարծիք է հայտնել, որ հակամարտությունը կարգավորված չէ, իսկ ադրբեջանցիների և հայերի միջև թշնամանքը շարունակվում է։ Նա իր զեկույցում ներկայացրել է դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և հումանիտար խնդիրները, որոնք մնացել են չկարգավորված։
«Տարածքների համար պատերազմն ավարտվել է 3 ամիս առաջ, հաղթողն ու պարտողը փոխվել են տեղերով, սակայն հակամարտությունը կարգավորված չէ, իսկ Ռուսաստանը հայտնվել է ծանր վիճակում»,-նշել է Վաալը, գրում է BBC-ին։
Ըստ փորձագետի, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կարճ տեքստը գրեթե ոչ մի բան չի մանրամասնում, իսկ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Օրինակ, հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու հարցում, հայկական կողմը պնդում է, որ դա վերաբերում է բացառապես այն շրջաններին, որ անցել են Ադրբեջանին, իսկ, ըստ Բաքվի` հայկական ուժերը պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքից։ «Երկու կողմի համար էլ հարցը սկզբունքային է, գրեթե հույս չկա, որ կլինի երկուստեք ընդունելի լուծում»,-գրում է նա։
Փորձագետը որպես շատ ցավոտ հարց է նշում նաև գերիների վերադարձի հարցը՝ նշելով, որ Բաքվում տասնյակ, տարբեր գնահատականներով, մոտ 100 հայ գերի կա, ադրբեջանցի գերիներ կան նաև հայկական կողմում, սակայն, սակավաթիվ։ «60-ից ավելի հայ գերի է վերցվել արդեն պատերազմի ավարտից հետո և Բաքն մտադիր է նրանց դատել»,-գրել է Թոմաս դը Վաալը։
Անդրադառնալով Թուրքիայի դերին՝ նա գրել է, որ Թուրքիան սահմանափակ դեր է ստացել՝ ՌԴ հետ դիտարկման կենտրոնն Աղդամում, որը թուրք զինվորականները չպետք է լքեն՝ հետևելով ԱԹՍ-ների տվյալներին։ Սակայն, ըստ փորձագետի, Անկարան ավելին է ուզում՝ մասնակցել դիվանագիտական գործընթացին՝ քննադատելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը։
Նա նշել է, նաև,որ մտահոգիչ է հայկական հուշարձանների ճակատագիը Ադրբեջանին անցած տարածքներում՝ նշելով, որ Բաքուն թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը մուտք գործել տարածք։ ՌԴ վերաբերյալ Դը Վաալը նշում է, որ Արցախում տեղակայված մոտ 2000 խաղաղապահներն իրականում շատ ավելի մեծ շրջանակի խնդիրներ են լուծում, քան միայն անվտանգության ապահովումը։ «Իսկ դա սերտ համագործակցոթյուն է պահանջում չճանաչված ԼՂՀ-ի քաղաքական ղեկավարության հետ»,-սսվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն շրջանակում պետք է լուծվեր այն հարցը, թե որն է լինելու հայերով բնակեցված ԼՂ մասի ճակատագիրը։ «Ադրբեջանը հիմա պնդում է, որ այն պետք է Ադրբեջանի կազմում լինի առանց ինքնավարության, իսկ ՀՀ-ն կոչ է անում ճանաչել ԼՂ անկախությունը»,-ասվում է զեկույցում։
Նշվում է, որ իրական ազդեցություն ունի միայն Ռուսաստանը, Բաքուն Ֆրանսիային հայամետ է համարում, իսկ ԱՄՆ-ն ակտիվություն չի ցուցաբերում տարածաշրջանում, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:33
Бывший конгрессмен от штата Флорида Мэтт Гейц заявил, что не будет претендовать на назначение Генеральным прокурором США. На эту должность его выдвинул избранный президент Дональд Трамп, сообщает BBC.
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.