Moodys-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ երկարաժամկետ: Ընկերության վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:
Չնայած համավարակի և պատերազմի հետևանքներով պայմանավորված իրավիճակին՝ Ընկերության վարկանիշը վերահաստատվել է՝ հաշվի առնելով այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝ սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը, Ընկերության ֆինանսական կայուն վիճակը և դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:
Վարկանշումն Ընկերության համար լայն հնարավորություններ է ստեղծում դեպի կապիտալի միջազգային շուկա՝ առաջիկա տարիներին եվրապարտատոմսերի թողարկման և հեղինակավոր բորսայական հարթակներում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար:
Նշենք, որ Ընկերությունը «Տաշիր» ընկերությունների կազմում ընդգրկվելուց հետո սկսել և առանց ընդհատումների շարունակում է 726 մլն դոլար արժողության 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացումը: 10-ամյա նախագծի նպատակն է բաժանորդներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացումը, մասնավորապես՝ էլեկտրատնտեսության արդիականացում ու վերակառուցում, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրում, կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրում և այլ կարևոր ուղղություններ։
Այս առումով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեություն կարևորագույն ուղղություններից է։ 2015թ.-ից Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որոնց կողմից տրամադրված վարկային միջոցներն ուղղվում են Ընկերության ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Տարեվերջին ստորագրվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից բարենպաստ պայմաններով 60 մլն դոլարի վարկային միջոցների տրամադրման պայմանագիրը՝ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Պայմանագրով նախատեսված վարկային միջոցները Ընկերությանը տրամադրվել են ս.թ. փետրվարին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.