Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան
ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում է Արցախի վերածննդի օրվա, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ:
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Արցախի վերածննդի օրվա, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ:
Պատեհ առիթով վերստին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նախագահ Քոչարյանի 2019 թվականի փետրվարի 20-ի ուղերձից մի հատված։ Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան։
«Միայն շնորհավորելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ: Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղեվարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար:
Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել։ Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»։
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
20 փետրվարի 2019թ․
Երևան»,- նշված է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.