Последние новости

Նավալնին մոտ 2,5 տարի պիտի գաղութում անցկացնի

Մոսկվայի քաղաքային դատարանը որպես պատիժ է հաշվել այն ժամանակը, որը Ալեքսեյ Նավալնին անցկացրել է տնային կալանքի տակ ու քննչական մեկուսարանում։ Այդպիսով, նա պետք է անազատության մեջ անցկացնի մոտ 2,5 տարի։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«ՌԴ ՔՕ 72 - րդ հոդվածի համաձայն՝ ազատազրկման ժամկետում ներառվել է Նավալնու կալանքի տակ գտնվելու ժամանակն ու տնային կալանքի տակ գտնվելու ժամանակը»,-հայտնել է դատարանը, հրապարակելով Նավալնու ու նրա պաշտպանության բողոքների վերաբերյալ որոշումը:

Նավալնին մոտ 12 ամիս տնային կալանքի տակ է եղել «Իվ Ռոշե»-ի գործով, ևս մեկ ամիս գտնվել է քննչական մեկուսարանում: Այսպիսով, փաստորեն, Նավալնին արդեն կրել է մեկ տարի պատիժ՝ նախատեսված երեքուկես տարիներից։

Նավալնու փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումը, նրանք չգիտեն, թե երբ է իրենց պաշտպանյալը գաղութ տեղափոխվելու, սակայն չեն բացառում, որ դա տեղի կունենա այսօր, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ