Последние новости

Գոհար ՄԵԼՈՅԱՆ․ ԴԱ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՊՕՐԻՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է

Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդման մասով դեռ բազմաթիվ անգամներ կխոսեն թե’ նրանց փաստաբանները, թե’ իրավապաշտպանները և թե՛ իրավաբանական համայնքի բազմաթիվ հարգարժան ներկայացուցիչներ։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված մեղադրանքի փաստական կողմը հիմնազուրկ է, որևէ կապ չունի իրականաության հետ և տարբեր անձանց հիվանդ երևակայության արդյունք է՝ հնարավոր չէ չանդրադառնալ առաջադրված մեղադրանքների իրավական կողմին։

Ըստ տարածված հաղորդագրությունների՝ Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանին մեղադրանքը է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այն է՝

1ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,

2ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,

3 ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածը` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։

Այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքն իմպերատիվ արգելք է սահմանում, նույն գործողության կատարման համար անձին միաժամանակ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ արարք կարող է որակվել 226.2-րդ հոդվածով, եթե բացակայում են 226-րդ հոդվածի հատկանիշները։

Ինչ վերաբերում է 307.4-րդ հոդվածին, ապա ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածումը արգելող կանոնների գործողությունը կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից։

Այսինքն, Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ նորմերը ժամանակավորապես դադարել են լինել ՀՀ իրավական համակարգի մաս։

Հետևաբար, այդ նորմերի ենթադրյալ խախտման համար որևէ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության կամ քրեական հետապնդման։

Այսինքն, առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է և հավաստում է Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը։

Գոհար ՄԵԼՈՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РЕАКЦИЯ ПРЕДСКАЗУЕМА: АРЕСТ НЕИЗБЕЖЕН
    2025-07-19 14:04

    Утро субботы ознаменовалось новым политическим арестом: экс-депутат парламента РА, бывший генконсул Армении в Санкт-Петербурге Рубен Акопян взят под стражу на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил в соцсетях его сын, член партии  «Мать Армения» в Совете старейшин Еревана Самвел Акопян.

  • В СУДЕ ПО ДЕЛУ ОБ УБИЙСТВЕ «ФАЗА» ИДЕТ ДОПРОС СВИДЕТЕЛЕЙ
    2025-07-19 11:09

    В ереванском уголовном суде общей юрисдикции под председательством судьи Масиса Мелконяна (резиденция Аван, Нор Норк) слушается дело об убийстве криминального авторитета Сергея Григоряна. На скамье подсудимых двое - Рустам Степанян и Ашот Кюрегян: оба находятся под арестом.

  • Армен АШОТЯН: "ЕСЛИ МОЕ ЗДОРОВЬЕ УХУДШИТСЯ, А МЕНЯ НЕ СОПРОВОДЯТ, ЧТО ДЕЛАТЬ?"
    2025-07-17 11:17

    17 июля Антикоррупционный суд под председательством Ваге Долмазяна продолжил слушание по делу зампреда РПА Армена Ашотяна, а также ректора ЕГМУ Микаэла Нариманяна и сотрудников вуза Ларисы Парсегян, Марты Симонян и Ролана Давтяна. Их обвиняют в злоупотреблении служебным положением и отмывании денежных средств.

  • Лариса АЛАВЕРДЯН: «СЛОВА ПАШИНЯНА ГОВОРЯТ О ЕГО ДЕЙСТВИТЕЛЬНОМ ОТНОШЕНИИ К ВОПРОСУ АРМЯНСКИХ ПЛЕННЫХ»
    2025-07-17 10:54

    «У меня нет никаких ожиданий ни от Никола Пашиняна, ни от руководимого им правительства в отношении наших заложников, содержащихся в азербайджанской неволе. Мы видим, что если руки Алиева до кого-то из армян не доходят, то этих людей арестовывают, сажают и судят здесь. Последний пример – бизнесмен и меценат Самвел Карапетян. Поэтому не связываю с этими людьми никаких надежд .Если у кого-то в диаспоре есть еще ожидания в этой связи, то меня это удивляет», – так прокомментировала первый омбудсмен Лариса Алавердян слова Никола Пашиняна в отношении армянских пленных, прозвучавшие на пресс-конференции 16 июля.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ