Ֆեյսբուքյան ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, փետրվարի 21-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված Մհեր Ավագյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։
News.am-ի հետ զրույցում Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանն ասաց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, միևնույն ժամանակ մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ և բերման ենթարկել:
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը և Արամ Սարգսյանը ձերբակալվել են։
Նշենք, որ այսօր դատարանը քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 18:05
Арцвик Минасян - единственный, кому предъявляют обвинение за увеличение поступлений в государственный и общинный бюджеты, ликвидацию самовольных захватов земельных участков. Об этом написал на своей странице в Facebook адвокат Ваге Григорян.
-
2025-07-07 18:04
Тегеран не видит проблем в возобновлении переговоров с Вашингтоном и считает, что нужно оставить позади кризис в отношениях Ирана и США. Об этом заявил президент ИРИ Масуд Пезешкиан.
-
2025-07-07 18:01
Бывший глава Минтранса России и экс-губернатор Курской области Роман Старовойт, которого президент России Владимир Путин сегодня отправил в отставку, покончил с собой дома в Одинцово. Эту информацию подтвердили РИА Новости в экстренных службах.
-
2025-07-07 18:00
В ходе обсуждения вопроса о лишении Артура Саркисяна неприкосновенности генеральный прокурор, отвечая на вопрос Рубена Рубиняна, отметила, что действия были запланированы на сентябрь 2025 года. Об этом написал на своей странице в Facebook адвокат Ованес Худоян, касаясь заявлений генпрокурора Армении Анны Вардапетян.