Երկու ամսից ավելի է 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում
Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունը, որը նաև տեսանյութ է հրապարակել:
Տարածված հայտարարությունում ասվում է. «Պատերազմի հենց սկզբից, ինչպես շատ այլ հայկական միություններ և հենց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ Շարժումը պատասխանատվություն և միասնականություն է ցուցաբերել Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Դուք դրան ականատես եք եղել և մասնակցել եք մեր կողմից իրականացված տարբեր գործողություններին, որոնք նպատակաուղղված են օգնելու պատերազմի զոհերին:
Այսօր մենք ստիպված ենք դատապարտել այն գործողություններն ու սխեմաները, որոնք դանդաղեցնում են մեր աշխատանքը:
Դեկտեմբերի 18-ից մեր՝ մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներից մեկը, որում առկա է ավելի քան 9 տոննա օգնություն, արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում և սպասում է մաքսազերծման: Չնայած այն հանգամանքին, որ մենք ստիպված էինք համակերպվել, որ թուրքական ապրանքների մաքսազերծումը (մինչև 2020 թ. Դեկտեմբերի 31-ը) առաջնահերթություն ուներ մեր մարդասիրական բեռի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ մենք ընդունեցինք մաքսային ծառայությունների փակումը տարեվերջին՝ տոների կապակցությամբ, չնայած համակերպվել ենք Հայաստանի վարչակազմի կողմից իրականացվող գործողությունների երկար ժամանակ պահանջելուն և բարդությանը, մենք չենք պատրաստվում ընդունել այն գործողությունները և սխեմաները, որոնք նպատակ են հետապնդում հետաձգել հումանիտար օգնության առաքումը:
Ավելի քան երկու ամիս է, ինչ, չնայած բոլոր վարչական թույլտվությունների ստացմանը, մաքսատունի անընդմեջ դնում են այնպիսի անհասկանալի պայմաններ, որոնք երբեք չեն ձևակերպվել նախօրոք, մինչ մենք կկարողանանք հավաքել օգնության տուփերը: Չնայած այն հանգամանքին, որ մենք տեղյակ էինք Հայաստանի վարչակազմի կողմից մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու պատրաստակամության բացակայության մասին, մեզ այժմ վհատեցնում է այն փաստը, որ մաքսատունի որոշ անհատներ օգտվում են իրավիճակից՝ հնարավորինս երկարացնելով գործընթացը: Ի՞նչ նպատակով:
Սա պարզապես անփութության դրսևորում է, թե՞ ավելի արագ և հեշտ կլիներ, եթե մենք «կանխիկ նվիրատվություն» առաջարկեինք մեր գործով զբաղվող պետական պաշտոնյաներին: Նմանատիպ գործողություններն առավել սարսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը:
Ավելորդ է ասել, որ երկիրն անցնում է իր պատմության ամենակարևոր սոցիալական և հումանիտար ճգնաժամերից մեկի միջով, և այս օգնությանը սպասում են հարյուրավոր մարդիկ, որոնց համար այն կենսական նշանակություն ունի: Եվս մեկ սարսափելի դիտարկում՝ նման գործողությունները պարբերական բնույթ են կրում. մեր տուփերը պահվում են մի քանի տասնյակ անվասայլակներից և բժշկական մահճակալներից ոչ հեռու՝ սարքավորումներ, որոնք ավելի քան անհրաժեշտ են այս պահին: Մենք դատապարտում ենք ձախողված համակարգը, որում չարամիտ անհատները ի զորու են օգտվել այդ ձախողումներից՝ դրանք ծառայեցնելով ի շահ իրենց և ի վնաս հավաքական շահի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 16:38
Вчера Азербайджан планировал показать интервью или документальный фильм о незаконно удерживаемых в Азербайджане лицах, однако показ был отменен. Об этом в ходе дискуссии на тему «Проблемы пограничной безопасности Армении» заявил Защитник прав человека Арцаха Гегам Степанян, сообщает Aysor.am.
-
2024-03-29 16:33
В столь ответственный и судьбоносный для нашего государства и народа период время свирепой рукой истории неустанно и неотвратимо мчится вперед. Каждый новый день календаря становится все более невыносимым и тяжелым под невыносимым грузом общественно-политических ожиданий. Об этом написал на своей странице в Facebook экс-глава Комитета государственных доходов Армении Давид Ананян.
-
После сообщения о блокировке шоу Соловьева директор «Сети телерадиовещания Армении» подал в отставку2024-03-29 16:30
Директор ЗАО «Сеть телерадиовещания Армении» Мушег Милитонян подал заявление об отставке. Об этом он сообщил на своей странице в Facebook.
-
2024-03-29 16:25
Власти Казахстана призвали сограждан покинуть Одессу и Харьков из соображений безопасности. Соответствующий призыв размещен на официальном сайте посольства Казахстана в Киеве, а также продублирован в Facebook генконсульства в Одессе.