ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ «ԼՈՖԹ» ՍՐԱՀ Է ԲԱՑՎԵԼ
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց «լոֆթ» ոճի համալսարանական սրահ, որն ուսանողակենտրոն արդյունավետ կրթական միջավայրի ստեղծման հերթական կարևոր քայլ է: ՀԱԱՀ-ի աջակցության հիմնադրամի այս նախաձեռնությանն աջակցել է Արդշինբանկը։
«Լոֆթ» սրահի գաղափարն առաջացել է աշխարհի առաջատար համալսարանների օրինակից: Նոր հարմարավետ սրահը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, որոնք անհրաժեշտ են հանդիպումներ, բանավեճեր, շնորհանդեսներ, թեմատիկ ակումբների հանդիպումներ անցկացնելու համար: Սրահում առկա է նաև գրադարան: Ձևաչափը ենթադրում է ուսուցիչների և ուսանողների միջև հաղորդակցության նոր, ավելի ազատ ձևաչափ, որը կնպաստի ուսանողների՝ սովորելու ձգտմանը և ստեղծարար մտածելակերպի ու հմտությունների ձևավորմանը։
Բացման արարողության ժամանակ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին։ «Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք մեր լուման ներդնել նոր սերնդի կրթության գործում։ Ուսանողներն այստեղ կունենան անհրաժեշտ բոլոր պայմանները՝ սովորելու, ստեղծագործելու, գիտությամբ զբաղվելու համար։ Կահավորելով այս սրահը, մենք այդ գործընթացի սկիզբն ենք դնում», – ասաց պարոն Անանյանը։
Ինչպես նշեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ծրագրի ֆինանսավորումը Արդշինբանկի կողմից, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շատ լավ օրինակ է. «Ուրախությամբ նոր ընթերցասրահը հանձնում ենք մեր ուսանողներին։ Սա նոր գաղափարների մտահղացման, նոր ստարտափների ստեղծման լրացուցիչ հնարավորություն է։ Շնորհակալություն Արդշինբանկի մեր գործընկերներին՝ համախոհության և աջակցության համար»։
Նախատեսվող միջոցառումները ներառելու են համալսարանում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված դասընթացներ, որոնք կանցկացնեն ֆինանսաբանկային ոլորտի, այդ թվում Արդշինբանկի հրավիրյալ մասնագետները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-11 14:29
Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
-
2025-07-10 17:57
Հարգելի Հաճախորդ Վճարային քարտերի կանոններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
2025-07-03 14:58
Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։ Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։
-
2025-07-02 16:16
Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։