Կարեն Բեքարյան․ Այս հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն
Իրականում նախաքննության ամբողջ պրոցեսը, հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն, երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ինչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն, շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Գործի նյութերին ծանոթանալուց հետո ինձ համար ամեն ինչ արդեն հստակ էր։ Կան նախաքննական գաղտնիքի հետ կապված որոշակի դրույթներ, հետևաբար, ինչ-որ դետալների մեջ չեմ մտնի», - ասաց Կարեն Բեքարյանը։
Անդրադառնալով «VPN» համակարգից օգտվելուն, Բեքարյանը մանրամասնեց, որ տարիների ընթացքում Ադրբեջանը հայաստանյան «IP»-ների նկատմամբ կիրառել է սահմանափակման քաղաքականություն՝ այսինքն, եղել է ժամանակահատված, երբ ցանկացած ադրբեջանական ինտերնետ ռեսուրս մտնելու պարագայում մեր Հայաստանյան IP-ները փակված են եղել, չեն կարողացել մուտք գործել, եղել է նաև ժամանակ, որ որոշակի ընտրանքով, այսինքն, պետական մարմինների ինտերնետ ռեսուրսներ հայաստանյան IP-ներից հնարավոր չէր մուտք գործել։
«Հետևաբար, եթե ուզում ես գործընթացները հասկանաս, պատկերացնես, իսկ ես տասնյակ տարիներով զբաղվում եմ արտաքին քաղաքականությամբ, հետևաբար չեմ կարող այդ ինֆորմացիային չտիրապետել ու վերլուծությունների մեջ չներառել։ Տեղեկացա, որ կա համակարգ, որը հնարավորություն է տալիս շրջանցելու արգելքները, այսինքն, Ադրբեջանական կողմը չի տեսնի, որ մուտք գործողը հայաստանյան IP է, բնականաբար համակարգից օգտվել է։ Որևէ արհեստական բան չի տեսնում դրանում։ Օր օրի գերիների կարգավիճակի փոփոխության խնդիր է կատարվում, արհեստական գործերով դարձնում են քրեական հանցագործ, հիմա մեր իրավաբանները, որոնք թեկուզ հեռակա կարգով պետք է օգնեն տղաներին իրավական իմաստով, այդ ինֆորմացիային որ չտիրապետեն, ո՞նց են օգնելու»։
Համակարգից օգտվելու համընկնումների վերաբերյալ Բեքարյանն ասաց, որ նախաքննությամբ զբաղվող ցանկացած մարդ, պետք է նախ պատկերացում ունենա համակարգի՝ այս դեպքում «VPN» համակարգի մասին։
«Այս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց կա. այն, որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին և այն, որ օգտագործել եմ VPN համակարգ»,- նշեց նա։
Հարցին, ըստ իրեն, ինչո՞ւ են իր նկատմամբ հետապնդում իրականացնում, Բեքարյանն ասաց. «Երկու տարուց ավելի, Արցախյան պատերազմի նախաշեմ, Արցախյան պատերազմ և պատերազմից հետո, իմ ամենօրյա աշխատանքն է հասանելի ընկալելի, քաղաքակիրթ, բարեկիրթ բառակազմով մեր հանրությանը ներկայացնել ՝ որտեղից ուր ենք հասել, ուր ենք գնում։ Հանրության այն սեգմենտը, ում վրա ես ուզում եմ դրանով ունենալ մտքի, բովանդակության ազդեցությունը։ Այս տարիների ընթացքում երբևէ գործիքի պակաս եմ զգացե՞լ իմ մոտեցումներն ու տեսակետները հանրությանը ներկայացնելու»։
Լրագրողների հետ զրույցում Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց, որ դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիքմով։
«Քննիչը փորձում էր ցույց տալ, թե գործում է կազմակերպված խումբ, մի մասը կալանավորված են, մի մասը կալանավորվածների ցուցումներով ինչ-որ հրապարակումներ են կատարում, բայց դատարանն էլ փաստեց, որ դա առնչություն չունի Բեքարյանի հետ»,- նշեց նա։
Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն կարո՞ղ է օբյեկտիվ քննություն իրականացնել, հաշվի առնելով այն, որ այդ ֆեյք էջը ԱԱԾ տնօրենին է թիրախավորել, պաշտպանն ասաց, որ հնարավոր է՝ ինքը բացարկ հայտնի վարույթն իրականացնող մարմնին. «Եթե ԱԱԾ-ն համարում է, որ Բեքարյանն առնչություն ունի այդ ֆեյքի հետ, բնականաբար, անձնապես շահագրգռված է լինելու՝ ամեն ձևով պատժել Բեքարյանին։ Գտնում եմ, որ ԱԱԾ-ն չի կարող օբյեկտիվ քննել այս գործը»։
Լրագրողի դիտարկմանը, որ Արա Սաղաթելյանի և Կարեն Մեքարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները նույնն են՝ ինչպե՞ս է ստացվում, որ Սաղաթելյանը կալանավորվում է, իսկ Բեքարյանն ազատ արձակվում, պաշտպանն ասաց. «Դատավորները տարբեր են։ Հարց բարձրացրի դատավորին՝ արդյոք դատարանի նախագահից իրեն զանգ չի՞ եղել։ Ես այդ հիմքով ոչ թե բացարկ հայտնեցի, այլ փորձեցի հավաստիանալ՝ արդյոք զանգ չի՞ եղել նրան, դատավորն ամեն ձևով հավաստիացրեց, որ չի եղել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.